Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սա կլինի աշխարհում թերեւս առաջին դեպքը, երբ «7 աստղանի» ճոխ օբյեկտը դառնում է ռազմական ուսումնարան. «Հայկական ժամանակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

aravot.am-ը գրում է.

Անցան շաբաթ օրը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման եթերում հայտարարել է, թե պետեկամուտների կոմիտեի՝ Դիլիջանում կառուցած ուսումնական կենտրոնը կարող է տրամադրվել պաշտպանության նախարարությանը։ Նախարարը տեղեկացրել է, թե արդեն խնդրել է Սերժ Սարգսյանին եւ Կարեն Կարապետյանին՝ քննարկել նման հնարավորությունը։

Ըստ նախարարի, ՊԵԿ-ի «ուսումնական կենտրոնը» կարող է հետագայում ծառայել «Մոնթե Մելքոնյան» ռազմական վարժարանին։ Կարելի է պնդել, որ «Ուսումնական կենտրոնը» ՊՆ-ին տրամադրելու քաղաքական որոշումն արդեն կայացված է: Հիմա փորձենք պատկերացնել, թե ինչ է դա նշանակում, եւ որքանով է այդ օբյեկտը հարմար ռազմական ուսումնարանի համար։

Սա կլինի աշխարհում թերեւս առաջին դեպքը, երբ, պատկերավոր ասած, «7 աստղանի» ճոխ օբյեկտը դառնում է ռազմական ուսումնարան։ Նման գերճոխ ռազմական ուսումնարան չկա նույնիսկ ԱՄՆ-ում, որի պաշտպանությանը հատկացվող բյուջեն 580 միլիարդ դոլար է եւ գերազանցում է մեր ռազմական բյուջեն 1400 անգամ։ Չկա նաեւ Չինաստանում, որի ռազմական բյուջեն 215 միլիարդ դոլար է՝ 540 անգամ ավելի, քան մեր ռազմական՛ բյուջեն…։

Ռուսաստանի դեպքում այդ հարաբերակցությանը 185 է, Մեծ Բրիտանիայի դեպքում՝ 138 եւ այլն, եւ այսպես շարունակ։ Բայց այս երկրներից եւ ոչ մեկը իրեն թույլ չի տա «7 աստղանի» կոմֆորտով օբյեկտ տրամադրել ռազմական ուսումնարանի համար։ Որպեսզի հասկանալի լինի, թե ինչ օբյեկտի մասին է խոսքը, թվարկենք դրա մի քանի «բարեմասնություններ»։ Օբյեկտը ունի մեկ հիմնական շենք եւ բազմաթիվ այլ կառույցներ։

Թվով հինգ քոթեջներ, որոնցից յուրաքանչյուրը ունի մի քանի ննջասենյակ։ Օբյեկտում կան սպա կենտրոններ, սաունաներ, ռեստորան, մի քանի սրճարան, թենիսի մի քանի կորտեր, առանձին հյուրանոց…։ Այդ կառույցը հագեցած է մեղմ, շատ մեղմ ասած՝ ճոխ կահավորանքով։ Մասնավորապես դռները իտալական «NOVIPLA» ֆիրմայի արտադրության են՝ փայտյա եւ զրահապատ։ Օգտագործվել են իտալական «Շպոնապատ սալեր իրականացված բարձր որակով», Արաբական Էմիրություններում արտադրված պրեսգրանիտե սալեր, զուգարանակոնքեր, կերամիկական լվացարաններ, բիդեներ։ Միայն մեկ պայմանագրով այդ օբյեկտի համար 41 միլիոն դրամանոց խոհանոցային պարագաներ են գնվել։ Հատուկ ձկան համար նախատեսված պատառաքաղներ, ստեյքի համար ուրիշ պատառաքաղներ…։

Սիգարի քրոմապատ կտրիչներ, «Մետաղյա սառույցի գդալ», «Մետաղյա շեյքեր», «Սառույցի աղաց, ապակյա, մետաղյա կափարիչով, 1.5 լիտր տարողությամբ»…։ Օրինակ, մի տեսակի՝ երեք ատամով պատառաքաղի երկարությունը սահմանված է եղել 204 միլիմետր, չորս ատամովը՝ 203 միլիմետր….։ Անձեռոցիկների մետաղական տուփ է գնվել 114 հատ, յուրաքանչյուրը 40 հազար դրամ, օճառամաններից յուրաքանչյուրի գինը 60 հազար դրամ է….։

Բաղնիքներում տեղադրված «խոշորացույցով հայելիներից» յուրաքանչյուրը մոտ 100 դոլար է։ Վարագույրները գերմանական են։ Ամբողջ կառույցը պատված է սրբատաշ տրավերտինով։ Մի խոսքով, ըստ միայն պաշտոնական փաստաթղթերի, այս օբյեկտի վրա պետական բյուջեից ծախսվել է 26 միլիարդ դրամ կամ մոտ 60 միլիոն դոլար։ Համեմատության համար նշենք, որ Երեւանի կենտրոնում կառուցված միջազգային բրենդային հսկայական հյուրանոցը 23 միլիոն դոլար է արժեցել։ Դիլիջանի օբյեկտը փաստորեն ավելի քան 2 անգամ թանկ է դրանից։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ 



Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետումՌԴ-ն Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում ռազմաքաղաքական տեղեկատվության արտահոսքի մասինՀայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն Որ հիվանդությունների դեպքում զինծառայությունից ազատվել հնարավոր չի լինիՆոր օրենք՝ դպրոցականների համարԼավ լուր ԼՂ-ից տեղահանված ուսուցիչների համարStop_nikol ակցիան կառավարության շենքի դիմաց. այս պահին ընթանում է նաև կառավարության նիստը «Պրոթեզով մարդ է, խի՞ եք տանում»․ քաղաքացիները՝ ոստիկանին Նավթի գները նվազել են Նոր մանրամասներ 36 կգ ոսկու գողության մասովԱրցախցիներ, ո՞ւր եք, ինչո՞ւ չեք միանում ՃՏՊ մահվան ելքովՉնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Չեռնիգովում զոհերի թիվը հասել է 18-ի Մեկ օրում՝ երկու երկրաշարժԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունըԿիրանցի արոտավայրերը, այգիները, այլ հողեր անցնելու են Ադրբեջանին․ զեկույցՖանտազիաներ ու սառը հաշվարկ. ինչքանո՞վ են իրականում մոտ իրար Հայաստանն ու Հնդկաստանը «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»Ողբերգական վթար՝ Կոտայքում․ զոհ ու վիրավոր կանԾեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար 1877թ. Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ գեներալ Արշակ Տեր-Ղուկասովի հրամանատարությամբ ազատագրվել է Բայազետը. պատմության այս օրը ( 18 ապրիլ)24 ժամ ջուր չի լինի հետևյալ հասցեներում Ո՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Սահմանին անցակետ կլինի․ նոր մանրամասներ երեկվա հանդիպումից11-մետրանոց հարվածաշար, հաղթական գնդակ․ ո՞ր թիմերը կհանդիպեն երկրորդ ՉԼ կիսաեզրափակչում Հայտնի է դատարանի որոշումըԻնչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»Սանկտ Պետերբուրգում ձյուն է տեղացել (տեսանյութ)Ռուբլին՝ ռեկորդային էժանԻնքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»Ավտոբուսը Նոր Երզնկայում բախվել է քարե պարսպին․ 29 մարդ հոսպիտալացվել էՃապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել (տեսանյութ)«Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ» Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների է հայտնաբերել նախկին պատգամավորի բիզնեսում. «Ժողովուրդ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ» ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն. «Ժողովուրդ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ» ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ» Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ»
Ամենադիտված