Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լավրովի պատասխանը շոկ է առաջացրել Ադրբեջանում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այսօրվա մամուլի ասուլիսն իսկական շոկ է առաջացրել Ադրբեջանում: Պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին՝ Լավրովն ասել է, որ Ղարաբաղում իրավիճակն ու ռազմական գործողություններն Ադրբեջանի ներքին գործը չեն: 

 Նա կտրուկ հայտարարել է, որ ղարաբաղյան խնդիրն ուժային լուծում չունի, որ Ռուսաստանը 2011 թվականից հանդես էգալիս միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման օգտին (թե ինչու դրանք չեն ներդրվում, նա կոչ է արել հարցնել ԵԱՀԿ-ից), որ կարգավորումը ենթադրում է Ղարաբաղի վերջնական կարգավիճակ եւ համապատասխանաբար՝ «դեօկուպացիա»:

 Փաստացի, Լավրովը ոչ միայն մերժել է ուժային լուծման Ադրբեջանի իրավունքը, այլ նաեւ նախատել Բաքվին, որ չի համաձայնվում Ղարաբաղի վերջնական կարգավիճակին, որի պատճառով հարցը չի լուծվում:

 Լավրովի հայտարարությունը Բաքվում շոկ է առաջացրել, իսկ ադրբեջանական լրատվամիջոցներն սկսել են արդարացումներ փնտրել դրան: Մասնավորապես, haqqin.az-ը գրում է, որ Լավրովին այդ պատասխանը սադրել են հենց ադրբեջանցի լրագրողները: Պարզվում է, նրանք հարց են տվել, թե ինչ քայլեր կձեռնարկի Ռուսաստանը, եթե Ադրբեջանը հանկարծ փորձի «հակաահաբեկչական գործողություն» ձեռնարկել եւ լուծել ղարաբաղյան հարցը՝ դիտարկելով այն որպես ներքին գործ:

 Այս ամենում, թերեւս, հատկանշական է ոչ միայն Լավրովի արձագանքը՝ չնայած նա առանձնահատուկ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ: Մի քանի տարի առաջ այդ հարաբերությունները խիստ սրվել էին, երբ Բաքվում Պուտինի ներկայությամբ Սերգեյ Լավրովին «սխալմամբ» անպարկեշտ թյուրքական բառով դիմեցին: Այն ժամանակ շատ էին գրում Լավրովի հայկական ծագման եւ նրա նկատմամբ Ալիեւի հակակրանքի մասին: Լավրովը մոտ երեք տարի Բաքու չէր գնում, սակայն ի վերջո Ադրբեջանը ստիպված էր Լավրովին ընդունել որպես ռուսական արտաքին քաղաքականության պրովայդեր:

 Այստեղ, սակայն, հետաքրքիրն այն է, որ Ադրբեջանը բարձրացնում է «հակաահաբեկչական գործողության» գաղափարը, ընդ որում հենց Մոսկվայում: Կարելի՞ է ենթադրել, որ Ադրբեջանը դրա համար է փորձում հասնել Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի փակմանը եւ չի համաձայնվում հետաքննությունների մեխանիզմների ներդրմանն ու ԵԱՀԿ մանդատի ընդլայնմանը:

 Ըստ ամենայնի, Ադրբեջանը չի մոռացել, որ դեռ խորհրդային ժամանակաշրջանում Ռուսաստանի հետ համատեղ Ղարաբաղում պատժիչ գործողություններ է իրագործել: Արդյոք Բաքուն ներկայում էլ այդ «իրավունքն» է ուզում ստանալ:

Տոյվո Կլաարը ողջունում է Տավուշի մասին Երևանի և Բաքվի պայմանավորվածություններըԱդրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, Հայաստանը՝ անվտանգային ռիսկերի նվազեցում․ վարչապետի աշխատակազմ«Չե՛ք կարող լռեցնել բոլորիս, շարունակելու ենք ասել ճշմարտությունը, որի համար կալանավորել եք մարդկանց»․ Ակցիա՝ հաջակցություն քաղբանտարկյալների (Տեսանյութ)Սա մեր համազգային ամոթի և նվաստացման դարաշրջանն է, որը բերելու է լրջագույն նոր մարտահրավերներ՝ մեր պետության անվտանգության ու կենսունակության համարՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման ԹաթոյանԱպրիլի 5-ից մենք բացարձակապես ոչ մի տեղեկություն չունենք նրա առողջական վիճակի մասին. Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը՝ LE FIGARO պարբերականինՀայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարարՏավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին. Հայկ ԿոնջորյանՎարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է»Խորհրդարանական ընդդիմություն, կյանքում առաջին և վերջին անգամ ձեզ եմ դիմում մանդատները դնելու կոչով. Վարուժան ԲաբաջանյանԱրգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը ՀայաստանԱռաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմԱդրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, ՀՀ-ն՝ սահմանազատման հետ կապված ռիսկի նվազեցումՀորդորում ենք Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերման իրական պատճառների վերաբերյալ քննարկում սկսել. Արցախի ԱԺX-69 թևավոր հրթիռԴավիթ Տոնոյանն իր գործին առաջին անգամ քաղաքական գնահատական է տալիս. ինչո՞ւ ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակըG7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղությանՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակըԱՄՆ-ն ներգրավված չէ որևէ հարձակողական գործողությանը. Բլինկենը՝ Իրանին հարվածի մասինՓաշինյանի լեգիտիմությունն օր օրի անկում է ապրում. Բոզոյանը՝ Freedom House-ի զեկույցների մասինՀայաստանում եկամուտների համատարած հայտարարագրման ժամկետը երկարաձգվել էՈստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, որը պայթուցիկ սարքով փակվել էր Փարիզում Իրանի հյուպատոսարանումՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել էԽոշոր հրդեհ՝ Ալաշկերտ գյուղում Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել Հայկ Հարությունյանը 50 օր պայքարեց ապրելու համար,բայց այդպես էլ չփրկվեցԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է Արտակարգ իրավիճակ․ վարդանաշենցիները փակել են Երևան-Մարգարա ավտոճանապարհըՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Հայերն ու ադրբեջանցիները մնացել են կողք կողքիՀայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ Սերգեյ Լավրով Արևիկ Մարգարյանը՝ «Կրասնոդարի երկրամասի մշակույթի վաստակավոր գործիչ» Ոչ թե պետպատվերի գումարն է վերջացել, այլ՝ կիրառությունն է կասեցվածՁեր նիկոլական ստերը 40 րոպեի կյանք ունեն․ Կարեն ՔոչարյանԿիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Վարդան Պետրոսյանը Մոսկվայում կներկայացնի «Օրորոցային պատվիրան» ներկայացումը Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանումՆավթի գներն աճել են Վիրավորում ստացած Հայասերի վիճակը անհույս էրՀուշարձանների ոլորտին հատկացվել է 1,3 մլրդ դրամ 20-ամյա Ստեփանը մահացավԿապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել
Ամենադիտված