Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առաջիկայում իրավիճակը դեռ լարվելու է, սա լարվածության նոր կայծ է. Տիգրան Աբրահամյան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի մամլո ծառայության այսօր տարածած հայտարարությունից տեղեկացանք, որ հունվարի 15-ին և լույս 16-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ինտենսիվ արկակոծման է ենթարկել ՊԲ արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում տեղակայված մարտական հենակետերը: Նշվում էր նույնիսկ, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար որոշ հատվածներում դիմել են պատասխան գործողությունների:

Տարածված հաղորդագրությունում, սակայն, մեկ այլ, ավելի ուշագրավ հատված կար. «Առաջնագծում իրադրության հետագա լարման հետևանքների ողջ պատասխանատվությունը ընկնելու է ադրբեջանական կողմի վրա: Հակառակորդ կողմի նման պահվածքի շարունակման դեպքում ՊԲ-ի կողմից ձեռնարկվելիք գործողությունները կլինեն ավելի խիստ»:

Հայտարարության այս հատվածը շատ նման էր ապրիլյան պատերազմին նախորդող հաղորդագրություններին: Ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանին խնդրեցինք պարզաբանել, թե իր դիտարկմամբ ինչի հետեւանք է այս նոր լարվածությունը եւ առաջիկայում այն կարո՞ղ է շատ մեծանալ:

- Պարոն Աբրահամյան, դեռ դեկտեմբերին կանխատեսվել էր, որ հունվարին սահմանին լարվածություն է սպասվում: Կանխատեսումները ցավոք սրտի իրականանում են: Ըստ ձեզ, ինչի՞ հետեւանք է այս նոր լարվածությունը:

- Ըստ այն տեղեկատվության, որ ես տիրապետում եմ, այս պահին իրավիճակը սահմանին կայուն է, վերահսկելի է: Լարվածության այն չափաքանակը, որ ունեցել ենք կիրակի լույս երկուշաբթի գիշերը, այս պահին չկա, այդ լարվածությունը լիցքաթափվել է: Ինչ վերաբերում է անցած մի քանի օրերի հետ համեմատած լարվածության աճին՝ ես կարծում եմ, որ սա հերթական լարվածության կայծ է: Ես չեմ կարծում, որ այս միջադեպը թույլ կտա, որ լարվածությունը շատ աճի: Ասել ենք, որ այս տարվա ընթացքում նմանատիպ միջադեպերը անընդհատ լինելու են, ուստի չեմ կարծում, որ սա անակընկալ է Պաշտպանության բանակի, առաջապահ զորքերի համար: Ըստ էության հակառակորդի քայլերը կանխատեսելի են, սպասելի են: Եթե նկատել եք, վերջին շրջանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մի քանի առիթներով անդրադառնալով Ղարաբաղի հիմնախնդրին՝ արտահայտվեց շատ կոշտ բառապաշարով՝ ցույց տալով, որ վերջին երկու-երեք ամիսներին էականորեն կոշտացրել է քաղաքականությունը բանակցության գործընթացում:

- Ո՞րն է այդ կոշտացման պատճառը. դա կարո՞ղ է լինել այն, որ հայկական կողմը չի վերադարձնում ադրբեջանցի զինվորի դին: Կամ արդյոք սրանով Ադրբեջանն ուզում է Հայաստանին ստիպել՝ վերադառնալ բանակցությունների սեղան:

- Նախ, բանակցություններից ըստ էության Հայաստանը չի հեռացել, հեռացել է Ադրբեջանը: Երկրորդ, պետք է արձանագրենք, որ որքան բանակցությունների բացակայության պրոցեսը շարունակվի, այնքան Ադրբեջանի նախագահի հռետորաբանությունը աճելու է: Երրորդ. որքան Ադրբեջանում սոցիալ-տնտեսական իրավիճակը լարվի, որքան խնդիրներ առաջանան, անընդհատ հռետորաբանությունը կոշտանալու է: Ես երեք գործոն նշեցի, որոնց պարագայում Ադրբեջանի նախագահը կամ այն պաշտոնյաները, որ իշխանության անունից հանդես են գալիս, կարող են կոշտացնել իրենց դիրքորոշումը: Հիմա տեսանելի է, որ այդ դիրքորոշումը կոշտանում է ոչ միայն  քաղաքական հայտարարությունների առումով, այլեւ քարոզչական մասով: Այն լրատվական խայծերը, որ ադրբեջանցիները կիրառում են մի կողմից միջազգային հանրության, մյուս կողմից ներքին լսարանի վրա, փոխկապակցված են շփման գծում ակտիվացումների հետ:

- Առաջիկայում իրավիճակը մինչեւ որքա՞ն կարող է լարվել:

- Առաջիկայում, պայմանավորված իմ նշած առկա իրողություններով, իրավիճակը տարբեր մասշտաբներով դեռ լարվելու է: Ընդ որում, եթե նկատեցիք, այսօր գիշերը տեղի ունեցած առճակատման ժամանակ կիրառվել են վերջին շրջանի համեմատ շատ մեծ թվով ականանետեր: Ակտիվություն դեռ կտեսնենք նաեւ դիպուկահարների կրակոցների, փոքր հրետանու կիրառման տեսքով: Կլինեն նաեւ դիվերսահետախուզական փորձեր: Այն գործոնները, որոնք  կարող են նպաստել դրան՝ մենք այսօր տեսնում ենք: Առաջիկայում դա կարող է հստակ երեւալ:

Նյութի աղբյուրն՝ այստեղ

ՄԻՊ աշխատակիցները կտեսակցեն ՔՊ-ական պատգամավորին վիրավորած անձին, որին ծեծի են ենթարկելՄենք ուզում ենք Հայաստանի Հանրապետությունում կայացնել ինստիտուտներ. ՓաշինյանԿներկայացնեք, թե ինչ կա էլ քանդելու, պետք է ավարտել. Ավինյանը՝ Նոր Նորքի այգու ինքնակամ շինությունների մասինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերըԲրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» Պատմական հիշողությունը, ցեղասպանությունը ուրանալու ոչ մի փորձ նրան չի փոխի. Վերժինե Սվազլյան ԱԱԾ-ի կողմից բերման է ենթարկվել 4 պաշտոնատար անձ Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ Սերբիայում օձը սողացել է խաղադաշտ և երկու անգամ կծել մրցավարին (տեսանյութ) Ինչպես են սևամորթ փոքրիկները հայկական երգով ցնցում աշխարհը․ զվարճալի տեսանյութ ՀՀ-ում կարմրուկի նոր դեպքեր են գրանցվել 85-ամյա ոսկեպարցին՝ ՔՊ-ականներինՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները Գուրգեն Ստեփանյանը Բաքվում պահվող գերիներից էԵրկրաշարժ՝ ԹուրքիայումՄիացյալ Նահանգներում հանդես են եկել Հարավային Կովկասի գործերին միջամտելուց հրաժարվելու օգտինՈստիկանների հսկողության տակ գտնվող մարդուն անհայտ կերպարների կողմից ծեծի ենթարկելը հնարավոր է բացառապես ոստիկանության ղեկավարության ցուցումով․ Տիգրան Աթանեսյան Ժամանակն է, որ Ռուսաստանը օգտագործի տնտեսական լծակները, որպեսզի Հայաստանը խելքի գա. ռուս քաղաքագետՎաղը կպայթեցվի ՊՆ նախկին շենքը (տեսանյութ) Ուզում եմ շնորհավորել և հորդորել, որ այլևս իրենք քաղաքականությամբ չզբաղվեն, ոչ մի ապօրինի գործողություն անպատիժ չի մնալու. Վահագն ՉախալյանԴիմակավորված անձինք դաժան ծեծի են ենթարկել ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպի պատճառով ձերբակալված Սամվել Վարդանյանին՝ ՁՊՎ տեղափոխվելիս․ահազանգ Ջերմաստիճանի բարձրացում է սպասվումՌուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու համար. նյութերը դատարանում են Խուզարկություններ Առողջապահության նախարարությունում Լավրովը առաջին անգամ պատմել է Փաշինյանի հանդուգն հարցի ու դրան Պուտինի արձագանքի մասին40+10 հազար դրամ աջակցություն․ ովքե՞ր են շահառուները«Մատաղիսում ծառայող տղեն թագավոր է»․ Սամվել Գևորգյանը վրեժ է լուծել ընկերոջ մահվան համարՈղբերգական դեպք. Մալաթիայի շուկայի տաղավարում տղամարդու մարմին է հայտնաբերվել«Արևմուտքը փորձում է Հայաստանը դարձնել հակառուսական էքսպանսիայի ևս մեկ գործիք»Զառա Արամյանին սրտի խնդիրների պատճառով տեղափոխել են «Բեսթ Լայֆ»․ ի՞նչ վիճակում է նա Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին1994թ. հայ զինվորները համառ հարձակումների շնորհիվ գրավել են Աղդամ քաղաքից հյուսիս և Տերտեր քաղաքից արևմուտք ընկած մի քանի բնակավայրեր. պատմության այս օրը( 16 ապրիլ)Զանգվածային ծեծկռտուք Մոսկվայի շինհրապարակում` աշխատանքային միգրանտների միջև (տեսանյութ) 5 տարի այդ «Ուրալ»-ը չի քշվել․ նոր հանգամանքներ են առաջ քաշվելԲժիշկները հնարավորություն ունեն դեղատոմսերը դուրս գրել «Արմեդ» բջջային հավելվածի միջոցով Պատմական ժամանակաշրջան ու պայքար Հարավային Կովկասի համար․ «Փաստ»ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Գեորգի Հարությունյանի խփած գոլը՝ «Նովոսիբիրսկ»-ի դեմ խաղումՇՏԱՊ. ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել...Որպեսզի արդարացնի Լեռնային Ղարաբաղի հանձնումը, ինչպես նաև հետագա միակողմանի զիջումները․ «Փաստ»Երևանի ավագանին նոր անդամներ ունի «Արմատ» ժողովրդական զբոսանք հայերի պատմության և ժառանգության ամսի շրջանակում Մի քանի օր գազ չի լինելու հետևյալ հասցեներումՀայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան«Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ հայրենիք ունենք». կապիտան Հայկ Ղարսյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում․ «Փաստ»Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․ մանրամասներ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Երևան-Մոսկվա ավիատոմսերի արժեքը՝ ապրիլի 16-ից 17-ը«Մենք 2021-22 թթ. այնքան գնաճ ենք ունեցել, որ կբավականացներ առնվազն 10 տարի այլևս գնաճ չունենալու». «Փաստ»
Ամենադիտված