ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քիմ Քարդաշյանը Դուբայի լուսանկարն է հրապարակել

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Երկու օր առաջ Քիմ Քարդաշյանը Դուբայում առաջին անգամ պաշտոնապես ներկայացավ հանրությանը: Նա ԱՄԷ է մեկնել՝ դիմահարդարման սեմինար անցկացնելու նպատակով:

Հայուհին ու նրա ոճաբան, դիմահարդար Մարիո Դեդիվանովիչը Դուբայում դիմահարդարման վարպետության դաս են անցկացրել, որին մասնակցության VIP տոմսերը 1600 դոլար են արժեցել:

Այնուհետեւ 36-ամյա հայուհին իր թիմի հետ գնացել է անապատ, որտեղ ֆոտոսեսիա է անցկացրել: Առայժմ հայտնի չէ, թե երբ եւ որտեղ է այն հրապարակվելու:

Հատուկ Քիմի համար բազեի որս են կազմակերպել:

Հայտնի է, որ Քիմը հանդիպել է ԱՄԷ-ի գահաժառանգ արքայազն Համդան իբն Մոհամմեդ Ալ Մաքթումի հետ, սակայն հանդիպման մանրամասները չեն հրապարակվում:

Twiter-ում Քիմը Դուբայի լուսանկարն է հրապարակել եւ շատ պարզ մակագրել.

«Դուբայ»,- գրել է Քիմը:

NEWS.am STYLE

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular