ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնաբերվել է ծամոնի զարմանալի օգտակար հատկություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մաստակ ծամելը շատերը համարում են վատ և ոչ էսթետիկ սովորություն, սակայն նոր գիտական տվյալները ցույց են տալիս, որ մաստակն իրականում օգտակար է ուղեղի համար։ Ծամելու ժամանակ արվող շարժումներն ակտիվացնում են արյան հոսքն ուղեղ և օգնում նրան ավելի լավ աշխատել՝ ցույց է տվել ճապոնացի գիտնականների անցկացրած հետազոտությունը։

Այս մասին հայտնում է medmoon.ru-ն։ Արդյունքում մաստակից օգուտ են ստանում ուղեղի 8 հատվածները: Ճապոնիայի ռադիոլոգիական գիտությունների ազգային ինստիտուտի գիտնականները կամավորներին խնդրել են լուծել տարբեր հանձնարարություններ, մինչդեռ նրանց ուղեղը սկանավորել են՝ տեսնելու, թե որ հատվածներն են ակտիվ։

Կամավորների մի մասը մաստակ է ծամել, մյուսները՝ ոչ։ Պարզվել է, որ ծամելու շարժումներն ակտիվացնում են ուղեղի հատվածները, որոնք կապված են շարժման և ուշադրության հետ, օգնում կենտրոնանալ, ավելի արագ արձագանքել և ավելի ուշադիր լինել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular