ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. Ահա թե ով էր օրերս Վարդանանց 28 շենքի բակում դանակահարության արդյունքում սպանված Վահե Մուրադյանը

ԻՐԱՎՈՒՆՔ

arevelk.am-ը գրում է.  «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի աշխատակից Վիոլետ Գրիգորյանը, ցավ հայտնելով օրերս Վարդանանց 28 շենքի բակում դանակահարության արդյունքում սպանված ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող Վահե Մուրադյանի մահվան առթիվ, նշում է, որ նա «Թումո» կենտրոնի լավագույն աշակերտներից էր, «Թումոյի» գանձերից մեկը»: Աշխատակիցը հիշեցնում է, որ «Թումոյի» շրջանավարտներ Վահե Մուրադյանի ու Աբել Ղազինյանի ստեղծած խաղն արդեն Start Up էր: «Թումոյի» էջից էլ տեղեկանում ենք, որ Վահե Մուրադյանի և ընկերոջ ստեղծած Marimba Games Start Up-ը դեռևս 2015-ին հաղթել էր Open Game մրցույթի «Լավագույն տեխնիկական լուծում» անվանակարգում: Նրանց ստեղծած վերջին խաղի անունն է Spacecraft. այն տեղի է ունենում տիեզերքում և լիքն է միջմոլորակային մարտահրավերներով:

Սպանված ուսանողի ստեղծած խաղը 2016-ից արդեն Google Play-ում է:

Ըստ տեղեկությունների, նրա սպանության պատճառը եղել է ինչ-որ մրցույթով օլիմպիական կտրոն շահելը, որը կազմել է 10.000 դրամ, այդ կտրոնով պետք է գիրք գնվեր, սակայն արդեն Վարդանանց փողոցում՝ զրուցարանում, մեկը մյուսին անվանել է «դոդիկ», ինչից հետո էլ տեղի է ունեցել սպանությունը։ Նախնական տեղեկություններով, ուսանողական ընկերն իր մոտ եղած դանակով հարվածել է Վ. Մուրադյանին՝ սպանելով նրան, իսկ մեկ այլ ուսանողի էլ վիրավորել է նույն դանակով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular