ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թրամփի առաջարկը Պուտինին. վերջ հակառուսական պատժամիջոցներին՝ միջուկային զինանոցը կրճատելու դիմաց

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը The Times of London և Bild պարբերականներին տված հարցազրույցում անդրադարձել է Ռուսաստանի հետ հարաբերություններին՝ կտրուկ քննադատելով գործող նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի վարած արտաքին քաղաքականությունը:


Թրամփի խոսքով՝ նա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին կառաջարկի չեղարկել Ղրիմի միացման պատճառով սահմանված հակառուսական պատժամիջոցները, եթե Մոսկվան դրա փոխարեն կրճատի միջուկային զինանոցը:


«Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներ կան, եկեք փորձենք այդ երկրի հետ համաձայնության գալ: Կարծում եմ՝ դրա շրջանակում նախևառաջ պետք է աստիճանաբար կրճատել միջուկային զինանոցը: Ներկայում Ռուսաստանը մեծ վնասներ է կրում պատժամիջոցների պատճառով, բայց, ըստ իս, այս հարցում կարող է փոփոխություն լինել, որից շատ մարդիկ կշահեն»,-ասել է 70-ամյա հանրապետականը:


Հիշեցնենք, որ Օբաման պաշտոնը լքելուց առաջ ևս 1 տարով երկարաձգել է 2014թ. Ղրիմի պատճառով սահմանված հակառուսական պատժամիջոցները:


Հայտնի է, որ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանն աշխարհի խոշորագույն միջուկային տերություններն են: Պետդեպի տվյալներով՝ ԱՄՆ-ն ռազմավարական հրթիռների ու ռումբերի վրա ունի 1.367 միջուկային մարտագլխիկ, մինչդեռ Ռուսաստանը՝ 1.796:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular