Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թույլ տված սխալների համար պետք է չանհանգստանալ, այլ հետևություններ անել. Հենրիխ Մխիթարյան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Mail on Sunday-ի այսօրվա համարի ֆուտբոլային գլխավոր հերոսը Հենրիխ Մխիթարյանն է: Մեր կիսապաշտպանը մեծ հարցազրույց է տվել բրիտանական հեղինակավոր պարբերականին:

Ահա որոշակի հատվածներ այդ հարցազրույցից.

Յուրգեն Կլոպպի մասին

Նա միշտ քո կողքին է, եթե դու ունես խաղային կամ կյանքի պրոբլեմներ: Նա շատ լավ մարդ է:

Կլոպպն ինձ շատ է օգնել, քանի որ ես շատ էի մտածում ֆուտբոլի մասին: Միշտ պարտությունները շատ լուրջ եմ ընդունում, միշտ հիշում էի բաց թողած պահերը: Նա ինձ միշտ ասում էր, որ սա կյանք է և եթե գալիս է հաջորդ շանսը, դու պետք է ճիշտ տրամադրվածություն ունենաս, որպեսզի օգտվես:

ՍԻԹԻԻ հետ չստացված խաղի մասին

Ես սովորել եմ մի բան, որ բոլորը թույլ են տալիս սխալներ և դաշտում թույլ տված սխալների համար պետք է չանհանգստանալ, այլ հետևություններ անել: ՍԻԹԻԻ դեմ ես շատ վատ խաղացի: Փորձեցի հասկանալ ինչն եմ սխալ արել, որ հետո դա չանեմ: Խոսեցի Մոուրինյոյի հետ: Նրա հետ զրուցելուց հասկանում ես, թե որքան վստահություն է նա քեզ տալիս: Խոսել եմ նայել գործակալիս՝ Մինո Ռայոլայի հետ:

Մենք առաջին հերթին երկու լավ ընկերներ ենք: Նա ինձ ասաց՝ դա կյանքի փորձ է և դու կսկսես լավ խաղալ ՅՈՒՆԱՅԹԵԴՈՒՄ:

ՕԼԴ ՏՐԱՖՈՐԴՈՒՄ առաջին զգացողությունների մասին

Երբ առաջին ՕԼԴ ՏՐԱՖՈՐԴՈՒՄ անգամ ՍԱՈՒԹՀԵՄՓԹՈՆԻ դեմ խաղում դուրս եկա փոխարինման՝ լարվածությունս շատ մեծ էր: Ես երեխա չեմ, բայց երբ 75 հազար հանդիսականը քո անունն է բղավում, դա քեզ երջանիկ է դարձնում: Հետո հասկացա, որ պետք է սառնասիրտ լինել և հանգիստ խաղալ:

2013-ին ԼԻՎԵՐՊՈՒԼ տեղափոխվելու խոսակցությունների մասին

2-3 անգամ խոսել եմ Բրենդան Ռոջերսի հետ: Նա ասում էր, որ ցանկանում է խաղամ Ջերարդի և Սուարեսի հետ: Ես մի կողմից մտածում էր, պետք է ընդունեմ այդ մարտահրավերը, բայց մյուս կողմից՝ որ Ուկրաինայի առաջնությունից հետո դժվար կլինի Պրեմիեր Լիգայում: Երկու շաբաթից Կլոպպը դադարեցրեց իր արձակուրդը և հատուկ եկավ իմ խաղը տեսնելու: Հետո մենք հանդիպեցինք և ես որոշեցի տեղափոխվել Դորտմունդ:

Կարծում եմ դա ճիշտ որոշում էր:

Մոուրինյոյի և Կլոպպի առանձնահատկությունները

Մոուրինյոն շատ ընկերական է, բայց կարող է մի քիչ ավելի բարդ: նա քեզ կօգնի և քեզնից կքաղի մաքսիմալը: Միգուցե, նա չի ողջագուրվում իր ֆուտբոլիստների հետ, ինչպես ասենք Կլոպպը, բայց դու միշտ զգում ես նրա վստահությունը, որը շատ կարևոր է ֆուտբոլիստի համար: Նրանք տարբեր են, տարբեր մեթոդներով են վստահությունը փոխանցում: Մեկը գրկում է, մյուսը՝ զրուցում:

Բայց օրինակ Ֆելայնին գրկախառնության է արժանանում, երբ գոլ է խփում:)

Կարիճ-գոլի մասին

Այս գոլի տեխնիկական մասին չեմ խոսում: Դրանով ես ցանկացա ցույց տալ, որ ես եկել եմ մեծագույն ակումբ: Այնպես չէ, որ դու դուրս ես գալիս մարզադաշտ և ասում՝ ես հիմա կանեմ դա: Ես միշտ մտածում եմ՝ անել մաքսիմալն իմ թիմի համար: Ինձ չի անհանգստացնում, այն կճանաչվի մրցաշրջանի լավագույն գոլ, թե ոչ:

Ես այդ պահին չէի էլ մտածում, որ այդպիսի գոլ կարող եմ խփել: Ես այդ պահին որոշեցի, հարվածել հենց այդպես: Չեմ էլ ցանկանում համեմատել Ժիրուի գոլի հետ: Մեր գոլերը տարբեր էին՝ տարբեր խաղեր, տարբեր իրավիիճակներ: Երկուսն էլ հրաշալի էին, որոնք օգնւմ են Պրեմիեր լիգային դառնալ այսպիսին:

football365.am 


Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժեց միջնորդությունըՏավուշցիները գիտակցում են, որ Փաշինյանը եկել էր իրենց գլխի տակ փափուկ բարձ դնելու. ՊետրոսյանԱյս խումբը չունի ռազմավարություն, սրանք միայն զիջում են, հանձնում և մտածում թե ինչպես արդարացնեն. ԽաչիկյանՌուսական զորախումբը հեռանում է Լեռնային Ղարաբաղից. ո՞րն է հապշտապության պատճառը Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց (տեսանյութ)Անչափահաս աղջկա նկատմամբ սեռական բռնություն կատարած տղամարդկանց հայտնաբերել են. մանրամասներՎրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածելԱրտակարգ դեպք Պուշկին փողոցում. ի՞նչ է տեղի ունեցել (տեսանյութ)«Գլխավորն է՝ չանցնել սահմանը. Երևանը կարող է հրաժարվել Բաքվի հետ խաղաղության պայմանագրից» ՀՀ-ում ԵՄ դիտորդները հետախուզական գործունեություն են ծավալում. ԶախարովաԵս չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Նոր նշանակումներ՝ Մայր ԱթոռումԱրցախի հիմնախնդրի կարգավորում, հայ պատանդների ազատ արձակում. ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդը», ներկայացվել են նպատակներըՍիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել ԱրարատումՄանկապղծության դեպք՝ Վարդենիսում. 13-ամյա աղջկա են բռնաբարելԱրտակարգ դեպք Հայաստանում. 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացունՄոսկվայում ադրբեջանցին, իրեն նկատողություն անելու համար, սպանել է տղամարդունՔաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետումՌԴ-ն Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում ռազմաքաղաքական տեղեկատվության արտահոսքի մասինՀայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն Որ հիվանդությունների դեպքում զինծառայությունից ազատվել հնարավոր չի լինիՆոր օրենք՝ դպրոցականների համարԼավ լուր ԼՂ-ից տեղահանված ուսուցիչների համարStop_nikol ակցիան կառավարության շենքի դիմաց. այս պահին ընթանում է նաև կառավարության նիստը «Պրոթեզով մարդ է, խի՞ եք տանում»․ քաղաքացիները՝ ոստիկանին Նավթի գները նվազել են Նոր մանրամասներ 36 կգ ոսկու գողության մասովԱրցախցիներ, ո՞ւր եք, ինչո՞ւ չեք միանում ՃՏՊ մահվան ելքովՉնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Չեռնիգովում զոհերի թիվը հասել է 18-ի Մեկ օրում՝ երկու երկրաշարժԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունըԿիրանցի արոտավայրերը, այգիները, այլ հողեր անցնելու են Ադրբեջանին․ զեկույցՖանտազիաներ ու սառը հաշվարկ. ինչքանո՞վ են իրականում մոտ իրար Հայաստանն ու Հնդկաստանը «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»Ողբերգական վթար՝ Կոտայքում․ զոհ ու վիրավոր կանԾեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար 1877թ. Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ գեներալ Արշակ Տեր-Ղուկասովի հրամանատարությամբ ազատագրվել է Բայազետը. պատմության այս օրը ( 18 ապրիլ)24 ժամ ջուր չի լինի հետևյալ հասցեներում Ո՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Սահմանին անցակետ կլինի․ նոր մանրամասներ երեկվա հանդիպումից11-մետրանոց հարվածաշար, հաղթական գնդակ․ ո՞ր թիմերը կհանդիպեն երկրորդ ՉԼ կիսաեզրափակչում Հայտնի է դատարանի որոշումըԻնչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»Սանկտ Պետերբուրգում ձյուն է տեղացել (տեսանյութ)Ռուբլին՝ ռեկորդային էժան
Ամենադիտված