ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երիտասարդը կտրել է սեռական օրգանը և մոռացել այն տանել հիվանդանոց

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սիրո մեջ դժբախտ չինացի Յանգ Հուն երկար ժամանակ ընկերուհի չունենալու պատճառով հայտնվել էր այնքան խորը հուսահատության մեջ, որ կտրել էր իր սեռական օրգանը, քանի որ այն իր նպատակին չէր ծառայել։ Հայտնում է Huffington post-ը։

26-ամյա երիտասարդը հավատացած է եղել, որ նա երբևէ չի կարողանա ընկերուհի գտնել, քանի որ աշխատանքային ժամերը շատ երկար են եղել։

Հուն, խոր դեպրեսիայի մեջ, կտրել է սեռական օրգանը, որպեսզի այլևս չմտածի սեր գտնելու մասին։

Արարքից հետո գիտակցելով սխալը՝ նա փորձել է արագ հասնել հիվանդանոց, այն էլ հեծանիվով, որպեսզի բժիշկները վերականգնեն կորուստը։ Հուն այդ խառնաշփոթի մեջ, սակայն, մոռացել էր  իր հետ վերցնել կտրված սեռական օրգանը։

Երբ երիտասարդը, վերջիվերջո, հիվանդանոց է վերադարձել սեռական օրգանի հետ միասին, բժիշկները հայտնել են, որ այն այլևս հնարավոր չէ վերականգնել, քանի որ  երկար ժամանակ է մնացել առանց արյան։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular