ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուշագրավ մանրամասներ Հայկ Հակոբյանի սպանության գործից

ԻՐԱՎՈՒՆՔ

Ինչպես հայտնի է, 2017 թվականի հունվարի 7-ին՝ ժամը 12-ի սահմաններում, բժշկական կենտրոն է տեղափոխվել 1988թ. ծնված Հայկ Անդրանիկի Հակոբյանը՝ գլխի և պարանոցի շրջանում հրազենային վնասվածքներով, որտեղ արձանագրվել է նրա մահը։

Նույն օրը Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով: ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ՝ քրեական գործով նախաքննությունը շարունակվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում։

Իրականացված քննչական գործողությունների արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Հ.Հակոբյանը հրազենային վնասվածքներն ստացել է Գավառի «Քաղառի կռուգ» կոչվող վայրում. առերևույթ հանցագործություն կատարած անձը «Մակարով» տեսակի ատրճանակից կրակոցներ է արձակել «ԱՈՒԴԻ-Q7» մակնիշի 47 MM 777 պ/հ ավտոմեքենայում գտնվող Հայկ Հակոբյանի գլխի և պարանոցի ուղղությամբ։ Ապա կասկածները տարել են դեպի կոնկրետ անձ եւ Գեղարքունիքի մարզի բնակիչ Մեխակ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի և 235-րդ հոդվածի 1-ին մասերով։

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։ Միջնորդությունը բավարարվել է։ Նշենք, որ Հայկ Հակոբյանը Գեղաքրունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանը միակ որդին է: Մեխակ Հարությունյանը Գեղարքունիքի Նորատուս գյուղի գյուղապետ Մուրադ Հարությունյանի եղբորորդին է: Վերջինս քսան տարեկան է:

Դեպքի առնչությամբ Գեղարքունիքի մարզի մեր աղբյուրները բավական ուշագրավ տեղեկություններ փոխանցեցին: Ըստ մեր աղբյուրի փոխանցած տեղեկությունների, Հարությունյանների ընտանիքը «Եհովայի վկաներ» կազմակերպությանն են հարում, նրանց հաճախ են տեսել եհովականների կրոնական ժողովներին, որոնք տեղի են ունեցել Գավառ քաղաքում, ոմն Տիտեի Գեւորգի տանը: Գավառում խոսում են անգամ, որ նրանք ունեցել են սատանիստական հակումներ:

Մեխակ Հարությունյանը հատկապես վերջին շրջանում տարօրինակ վարք է դրսեւորել, եղել է ոչ սթափ վիճակում։Բացի այդ, Մեխակ Հարությունյանը “Մակարով” ատրճանակով հաճախ է կրակային վարժություններ կատարել գյուղի շրջակայքում: Եղել են նաեւ դեպքեր, որ Մեխակ Հարությունյանը ոչ սթափ վիճակում «Պրադո» եւ «Լեքսուս» մեքենաներից որեւէ մեկով գյուղում երթեւեկելիս հաճախ է վտանգել համագյուղացիների կյանքը: Մեր աղբյուրը ուշադրության հրավիրեց նշված գործով մեղադրանք առաջադրված Մեխակ Հարությունյանի մի լուսանկարին, որտեղ հստակ երեւում է նրա մարմնի բավական անհարմար հատվածում զետեղված խաչը: Ի դեպ մեր աղբյուրը նաեւ նկատեց, որ վերջին շրջանում Մեխակ Հարությունյանը բավական տարված է եղել հանցաշխարհով, եւ նույնիսկ խուզարկության ժամանակ հայտնաբերվել են հանցաշխարհին վերաբերող գրքեր: Նյութի աղբյուրը ` hraparak.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular