ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ է իրականում ցանկանում Վլադիմիր Պուտինը Թրամփից. Financial Times

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Նրանք, ովքեր չորեքշաբթի դիտել են Դոնալդ Թրամփի ասուլիսը, թող հույս չունենան հասկանալու, թե ինչ է նշանակում Ռուսաստանի հեր հարաբերությունների վերբեռնման նրա առաջարկը՝ գրում է Ֆիլիպ Սթիվենսը Financial Times-ում։ Նա դեռևս պնդում է, որ ցանկանում է լավ հարաբերություններ հաստատել Պուտինի հետ, բայց հետո հավելում է, որ իրենք կարող են վիճել։ Այո, Կրեմլը պատասխանատվություն է կրում ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեի կայքը կոտրելու համար, սակայն իրականում ամոթալի է արտահոսքն ամերիկյան հատուկ ծառայություններից։ Մոսկվայի հետ լավ հարաբերությունները կարող են օգնել ԴԱԻՇ-ի դեմ պայքարում։ Բայց, ոչ, նա չի չեղարկի վերջին պատժամիջոցները, որ սահմանել է Բարաք Օբաման Ռուսաստանի դեմ։

Հոդվածագրի խոսքով՝ Պուտինի նպատակներն այնքան պարզ են, որքան մութ է, թե ինչ է ցանկանում Թրամփը Կրեմլից։ Նախևառաջ Պուտինը ցանկանում է, որպեսզի Արևմուտքը լուռ համաձայնվի Ուկրաինայում ռուսական ռևանշիստական քաղաքականությանն ու Սիրիայում խաղաղ քաղաքացիների ռմբակոծմանը՝ հանուն Բաշար Ալ-Ասադի ռեժիմի ամրապնդման։ Այնուհետև նրան հետաքրքրում է տնտեսական պատժամիջոցների չեղարկումը։ Եվ վերջում նա ցանկանում է, որպեսզի ԱՄՆ-ը դադարի ստանձնել Եվրոպայի պաշտպանության պատասխանատվությունը, իսկ Ռուսաստանը իր ազդեցությունը տարածի Խորհրդային Միության նախկին տարածքների վրա։

Այս ձգտումները ֆանտաստիկ են հնչում, սակայն Թրամփի հրապարակավ հայտարարությունները ՆԱՏՕ-ին անտեսելու վերաբերյալ սողանցք են բացում Պուտինի համար։ Թրամփն ավելի քիչ է հետաքրքրվում Pax Americana-ի պահպանմամբ, քան գերտերությունների հետ նոր «գործարքների» կնքմամբ։ Եվրոպացիները կարող են վճարել իրենց անվտանգության համար։ Պուտինի աշխարհը Թրամփի աշխարհն է, այն աշխարհը, որում նեղ ազգային շահերը փոխարինում են միջազգային կանոններին, իսկ ավելի թույլ երկրները հնազանդվում են հզորների կամքին։ Եվրոպացիները նախկինում դա անվանում էին ուժերի հավասարակշռություն։

Եվ ով գիտի՝ ինչ կանի Թրամփը, երբ հայտնվի Սպիտակ տանը։ Մեղմ ասած, վտանգավոր ժամանակներ են՝ փաստում է հոդվածագիրը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular