ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ աղջիկները սկսել են չարաշահել ալկոհոլը . ՀՀ ԱՆ գլխավոր թունաբան

ՎԻԴԵՈ

Տոնական օրերից մինչ օրս սուր թունավորումների բաժանմունք է ընդունվել 30 հիվանդ: Անցած տարի նրանց թիվը եղել է 39-ը: Գնալով բարձրանում է ալկոհոլի ու գազի թունավորումների թիվը: Այս տարի արդեն գազի թունավորման 6, ալկոհոլային թունավորման 10 դեպք է գրանցվել: Ցավոք, ուշացած դեպքեր եղան և 2 հոգու կյանքը հնարավոր չեղավ փրկել: Նրանք չարաշահել էին ալկոհոլի քանակը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱՆ գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը՝ հավելելով.

«Երիտասարդները շատ են չարաշահում ալկոհոլը: Նման միտում է նկատվում հատկապես աղջիկների դեպքում»:

ՀՀ ԱՆ գլխավոր թունաբանն ուրախությամբ է նշում՝ այս տարի բոտուլիզմի դեպք չի գրանցվել ու շտապում է հիշեցնել՝ խուսափե՛ք տնային պայմաններում պատրաստված պահածոներից, գնե՛ք պետականը, որն անվտանգ է: Պահածոն բացելուց հետո ամենաքիչը 30 րոպե եռացրե՛ք:

Միքայել Գաբրիելյանը հայտնեց, որ եղել են նաև դեղորայքային և թունաքիմիկատներով թունավորումներ:

Անի Կարապետյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular