ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տրանսպորտի գինը կավելանա, որովհետև....

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանն այսօր հանդիպել է մայրաքաղաքում երթուղային նոր ցանցի ձեւավորման «Դաբլյու Վայ Ջի Ինթերնեյշնլ լիմիթիդ» խորհրդատվական ընկերության տնօրեն Ռիչարդ Բարլեյի հետ, որի ժամանակ քննարկվել է գործող տրանսպորտային համակարգի կատարելագործման շուրջ հարցեր:

Նիկոյանն ընդգծել է, որ գործող տրանսպորտային համակարգն արդյունավետ չէ, և շուրջ 2 տարի առաջ այս ուղղությամբ սկսված գործընթացի արդյունքներն ու ձեռքբերումները ևս բավարար չեն: «Դաբլյու Վայ Ջի Ինթերնեյշնլ լիմիթիդ» խորհրդատվական ընկերության տնօրեն Ռիչարդ Բարլեյը նշել է, որ առաջիկա ամիսներին դրանք կամփոփվեն եղած հարցերը և կկազմի երթուղային նոր ցանցի նախնական առաջարկը

«Ժողովուրդ» օրաթերթը դեռևս նոյեմբերին գրել էր, որ մայրաքաղաք Երևանում կարդիականացվի տրանսպորտային համակարգը: Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ աշխատանքները պետք է մեկնարկեն նոր երթուղային ցանցի մշակումից:

Նիկոյանը հայտնել էր, որ սակագնի կառուցվածքը անպայման կփոխվի, որովհետեւ եթե խոսքը միասնական տոմսային համակարգի մասին է, ապա մեկ երթևեկության համար մեկ տոմս, այն, ինչ այսօր, ըստ էության, ունենք, դա չի կարող աշխատել.

«Հենց առաջինը նրա համար, որ տրանսպորտային միջոց փոխելու դեպքում արդեն ենթադրելու է կրկնակի վճարում: Կառուցվածքը կփոխվի: Ինչ կառուցվածք կներդրվի, ես կարծում եմ՝ դեռ վաղ է խոսել, բայց միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրա համար շատ տարբերակներ կան: Սկսած կիլոմետրից, վերջացրած օր, տարի, ամիս: Բոլոր հնարավոր տարբերակները, կարծում եմ, կուսումնասիրի խորհրդատուն, եւ նա պարտավոր է առաջարկել Երեւան քաղաքի համար ամենակիրառելի տարբերակը: Ինչ վերաբերում է սակագնին: Եթե կառուցվածը փոխվում է, ապա սակագնի զուտ գումարային մեծությունը արդեն կախված կլինի երթեւեկությունից: Դա չի նշանակում, որ բոլորի համար դա կթանկանա կամ կմնա նույնը կամ կնվազի: Ի վերջո, չեմ բացառում, որ ինչ-որ մի քանակի համար լինի թանկացում»: 

Նյութի աղբյուրն` այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular