ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«3 միլիոն վարկ ունենք». ինչ պայմաններում է ապրում ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված զինծառայողը.

ՎԻԴԵՈ

Armlur.am-ը գրում է.2016թ. Ապրիլի 2-ին ղարաբաղաադրբեջանական շփման գծում ռազմական գործողույթունների հետևանքով  ժամկետային զինծառայող Կառլեն Սեդրակյանը ստացել էր ոտքի վնասվածք: Վերջինս հաշմանդամության կարգ չունի: Կայքի հետ զրույցում Կառլեն Սեդրակյանը պատմեց, որ այս պահին նրանք գտնվում են ոչ բարվոք վիճակում. «Ծառայել եմ Մատաղիսիում: Ոտքից վիրավորվել եմ ապրիլի 2-ին՝ ժամը 12-ին պոլկում: Կապը կտրվել էր,  դուրս եկանք սարքելու, գրադով խփեցին պոլկին, վիրավորվեցի: Հետո տարան Մարտակերտ, Խոջալու, հետո բերեցին Սիսիան, որտեղ ես վիրահատվեցի, այնուհետև բերեցին Երևան»: 

Կառլեն Սեդրակյանը մոտ մեկ ամիս բուժումը շարունակել է Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում, որից հետո չորս ամիս բուժումը շարունակել է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում.«Պաշտպանության նախարարությունը մի անգամ  2 հարյուր հազար դրամ է տվել»: 

Հարցին՝ ինչն է եղել պատճառը, որ հաշմանդամության կարգ չի ստացել, նա պատասխանեց, որ դիմել է, սակայն մերժում է ստացել. «Սոցապից ասեցին, որ բժիշկը թեթև ա գրել, կարգ չի հասնում: Բժիշկը գրել է, որ մի ամսից պետք ա ոտքս լավանա, բայց էս 4-5 ամիս ա չի լավացել»: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular