Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հետևիցս գոռաց՝ փոշմանելու ես, ասացի՝ դու էլ, ու գնացի. Քրիստինե Պեպելյան

ՎԻԴԵՈ

ԲլոգՆյուզ.am-ն իր նոր շարքի շրջանակներում անդրադարձել է Քրիստինե Պեպելյանի «Հրաժեշտ» երգին, որը մեկ օրում հիթ դարձավ, իսկ երգչուհուն բերեց ճանաչում ու համաժողովրդական սեր: Երգի հեղինակների, նրա պատմության ու անցած ճանապարհի մասին զրուցելու առաջարկը Քրիստինեն սիրով է ընդունել և պատմել այնպիսի մանրամասներ, որոնց մասին երբեք առիթ չի եղել խոսելու.

«Շատ ճիշտ երգ եք ընտրել, այն իսկապես իմ ստարտն էր որպես մեներգչուհի, որովհետև հենց այս երգն էր, որ գրվել էր հատուկ ինձ համար: Մոտ 20 տարի առաջ Մարինե Գյուլումյանը իրենց տանը ցույց տվեց ինձ երգը, և ես այն շատ հավանեցի, որովհետև հասկացա, որ այն իմ երգն է: Շատ ուրախ էի, որ վերջապես կունենամ իմ առաջին երգը, որովհետև մինչ այդ ես աշխատում էի Երգի պետական թատրոնում, բայց հատուկ ինձ համար գրված երգեր չկային: Ես երգում էի այն ռեպերտուարը, որը կար թատրոնում, այսինքն՝ այն երգերը, որոնք մի քանի արտիստներ երգում էին տարբեր համերգների ժամանակ: Եվ այդ առումով այս երգը շատ մեծ ձեռքբերում էր ինձ համար: Ես չսխալվեցի, երգն իր գործը իրոք արեց։ Մարդիկ սիրեցին այն միանգամից: Ես անգամ հիշում եմ, որ մարդիկ դեռ դեմքով ինձ չէին ճանաչում, բայց երգն արդեն գիտեին»:

Երգի հետ կապված՝ Քրիստինեն մի պատմություն է հիշել, որն ասես գեղարվեստական ֆիլմի տեսարան լինի.

«Մի դեպք եղավ Բարեկամության անցումում. ձայնագրման կետեր կային, ձայներիզներ էին վաճառում այն ժամանակ: Իմ երգն էր հնչում շատ բարձր: Ես լսում էի և շատ ուրախ էի, բայց մարդիկ ինձ չէին ճանաչում: Չդիմացա, մոտեցա աշխատողին ու հարցրի. «Իսկ ո՞վ է երգում այս երգը»։ «Չգիտեմ անունը, բայց կարծեմ՝ Քրիստինե, մի տեսակ էլ  ազգանուն ունի)))»: Ես, իհարկե, ոչինչ չասացի, ու նա առաջարկեց ինձ գնել այդ ձայներիզը. «Շատ լավ երգա, առաջինն եմ դրել կասետիս մեջ, որովհետև կասետս էս երգնա ծախում»: Ես իհարկե հրաժարվեցի, իսկ նա իմ հետևից գոռաց՝ փոշմանելու ես: Ասացի՝ դու էլ, ու գնացի:

Պարզվում է՝ երգչուհին երգը ձայնագրելու և գործիքավորելու համար անհրաժեշտ գումարը պարտքով էր վերցրել:  Գումարները, որոնց մասին նշում է Քրիստինեն, հիմա կարող են ծիծաղելի թվալ, իսկ այն տարիներին դա իսկապես լուրջ գումար էր. «Շատ դժվար եմ ստեղծել այս երգը: Գործիքավորումն Արամ Ավագյանինն է, որի համար 50 դոլար վճարեցի, ձայնագրության համար վճարեցի 47 դոլար, իսկ այդ 100 դոլարը պարտքով էի վերցրել: Տեսահոլովակը երգից շատ ավելի ուշ եղավ, երբ երգն արդեն իր անելիքն արել էր, որովհետև երբ ես ձայնագրված երգը տվեցի ռադիոներին, հաջորդ օրը արթնացել էի արդեն ճանաչված»:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Նոր քարտեզ է հրապարակվել․ որտե՞ղ կհայտնվեն Ոսկեպարի եկեղեցին ու Կիրանցի դպրոցը՝ սահմանազատումից հետո «Հայը նա է, ով գիտի Հայաստանի իրական սահմանները». Սարգիս Ծատուրյան1915թ. սկսվել է Հայոց մեծ եղեռնը․ պատմության այս օրը (24 ապրիլ)Ինչպես են գիշերը բերման ենթարկել տավուշցիներին (տեսանյութ) Էրդողանի նոր հանձնարարությունը ՓաշինյանինՔաղաքացին նախկին ճոպանուղու շենքի երկրորդ հարկից ընկել է զրոյական հարկ․ ի՞նչ է հայտնի Նավթի գներն աճել են Օր 5-րդ․ ճանապարհը շարունակում է փակ մնալՍուրեն Պետրոսյանին պատրաստվում են տեղափոխելԹուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ ԿարապետյանՓաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ» Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի այցին զուգահեռ քաղաքացիներին թույլ չեն տալիս բարձրանալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (տեսանյութ)Ռուբլին և դոլարը կտրուկ էժանացել ենՊայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհՈստիկանների մեջ մի զանգված կար, որն առավել ագրեսիվ էր․ Առաջին իսկ վայրկյանից կոպիտ ու կոշտ էին, սպառնալիքներ էին հնչեցնում․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ)Փաշինյանի գլխավորությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ է տեղի ունեցելՊահեստազորի գնդապետ Մախսուդյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոցՄտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով․ Freedom HouseՏավուշում կատարվողը ստորություն է. Լևոն Քոչարյան (տեսանյութ)Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ)ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնումԱվելի քան 20 քաղաքացի է բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին (տեսանյութ)Ռուսաստանը կորցնում է Անդրկովկասը. Ադրբեջանից հեռանալուց հետո մենք կլքենք նաև Հայաստանը ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանըԲագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն ՊետրոսյանըԱյն հակազդեցությունը և դիմադրությունը, որը կա Տավուշում, առաջիկա օրերին պիտի դառնա համահայաստանյան, համաժողովրդական․ ՍաղաթելյանԲոլոր պետական աշխատողներին հրահանգել են իրենց սոցիալական ցանցերի էջերից հեռացնել Արցախի հետ առնչություն ունեցող ցանկացած ինֆորմացիա Երբ-որ ես տեսնեմ, որ ինձանից շատ ակնկալողներ կան, իրավիճակի լուծման իմ տարբերակն ասելու եմ․ Սերժ ՍարգսյանՈւկրաինայում պաշտպանության փոխնախարարն ազատվել է աշխատանքիցՈստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված իրավիճակ՝ Բագրատաշեն–Ալավերդի ճանապարհին (տեսանյութ)Ջահերով երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 1,5 միլիոնից ավելի զոհերի հիշատակին՝ ուղիղԻնձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միության շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա․ Արայիկ Ղարիբյանը հրաժարվել է ԵԿՄ անդամակցությունիցԱռանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղպահները այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ)Փաշինյանը և ՀՀ-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման և սահմանազատման գործընթացըՓաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Հայ մարմնամարզիկներն Իտալիայում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանըԿարմիրբերետավորները Բագրատաշենում փորձում են բացել բնակիչների փակած ճանապարհը (տեսանյութ)ԼՂ-ն լքած խաղաղապահները չեն կարող մնալ Հայաստանում․ Սարգիս ԽանդանյանՎարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԷրդողանի նշած պատուհանը այս իշխանություններն են. Էրդողանն էլ գիտի, որ նրանք երկար չեն կարող մնալ․ Կիրո ՄանոյանԱյրում-Բագրատաշեն ճանապարհին մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացված․ բնակիչները պատրաստվում են ճանապարհը փակել (տեսանյութ)Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել ՏավուշԱԺ հանձնաժողովը մերժեց սահմանազատման վերաբերյալ ընդդիմության ներկայացրած նախագիծը«Էքսկլավների» հարցը լուծելու ենք սահմանազատման գործընթացով. Ալիև3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության Նախիջևանի դրույթը. ԱլիևՀաջորդը` Տիգրանաշեն Տավուշում սահման գծում է ոչ թե իշխանությունը, այլ՝ հանձնաժողովը. ՔՊ-ական Վահե ՂալումյանՇոյգուն անդրադարձել է Ուկրաինայի ԶՈՒ կորուստներին
Ամենադիտված