ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գագիկ Ծառուկյանի ընտանիկքի անդամները պատմում են իրենց ծանր օրերի և դրանք հաղթահարելու գաղտնիքի մասին. Ֆոտո

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Կենտրոն հեռուստաընկերության պատրաստած «Մարդ, որը կառուցում է» ֆիլմը նվիրված է  Գագիկ Ծառուկյանի ծննդյան 60 ամյա հոբելյանին և պատմում է ՀԱՕԿ-ի ղեկավարի գործունեության ու կատարած բազում աշխատանքների մասին: Ընտանիքի անդամները նաև պատմում են  Գագիկ Ծառուկյանի հավատքի մասին ու հիշում, թե ինչպես են 4 դուստրերը հոր  գլխավորությամբ գնացել ուխտագնացության, որից հետո ծնվել են Ծառուկյանների երկու տղա զավակները:

Screen Shot 2017-01-12 at 10.58.43 կեսօրից առաջ

Գագիկ Ծառուկյանի կինը՝ Ջավահիր Ծառուկյանը պատմում է.

«Գագիկի մորաքույրը երազ էր տեսել, որ քանդված փլատակներ են, որոնց մոտ կանգնած է Գագիկը եւ այդ տեղանքում պետք է եկեղեցի կառուցի։Այդպես էլ եղավ»։

Screen Shot 2017-01-12 at 11.01.36 կեսօրից առաջ

«Շատ կարեւոր նշանակություն ունի հենց առաջինն այն, որ ուղղակի որոշում չի եղել եկեղեցի կառուցել, հատուկ երազներով ինչ-որ նշանակություն է հայրիկիս մոտ։ Ըստ իս, յուրաքանչյուր քրիստոնյա մարդու համար պետք է կարեւոր դեր ունենա այն ամենը, ինչը կապված է հոգեւոր արժեքների հետ»,- ասում է Ծառուկյանի կրտսեր դուստր Անահիտը։

Screen Shot 2017-01-12 at 11.06.09 կեսօրից առաջ

Որդիներ ունենալու մասին էլ Գագիկ Ծառուկյանը պատմում է.

«Իմ ընկերներն էլ էին ասում, որ տղա չեն ունեցել կամ երեխա չեն ունեցել,  գնացել են Հալթախչի, համապատասխան մոմ վառելով, իրենց աղոթքն ասելով մի տարվա մեջ իրենց նպատակն իրականություն է դարձել։ Ես էլ հավատացյալ մարդ եմ, իրոք գնացել ենք երկու-երեք անգամ եւ իմ տղան ծնվեց»։Screen Shot 2017-01-12 at 11.09.16 կեսօրից առաջ

«Երբ մենք առաջին անգամ գնացինք Սուրբ Հովհաննես եկեղեցի, ես շատ փոքր էի, տեսնելով այդ բարձրությունը, առաջին հարցը, որ հորս տվեցի, չկա՞ր ուրիշ ճանապարհ, որ գոնե մեքենայով գնայինք, այսքան ոնց ենք բարձրանալու։ Ինձ թվում էր անհնարին է այդ ճանապարհը հաղթահարելը, բայց տեսնելով ավելի փոքր երեխաներ, քան ես էի, ոտաբոբիկ կանանց, ծեր տատիկ-պապիկների, որոնք բարձրանում էին այդ սարը՝ այդ բարձունքն ինձ համար հաղթահարելի թվաց»,- պատմում է ավագ դուստր Ռոզա Ծառուկյանը։

Screen Shot 2017-01-12 at 11.12.24 կեսօրից առաջ

«Վստահ էինք, որ Աստված տեսնում, լսում եւ ընդունում է, որ իրեն ենք ապավինել, նպատակը, որ մենք եղբայր ունենանք։ Աստված այնքան ողորմած գտնվեց, որ ունեցանք եղբայրներ»,- նշում է միջնեկ դուստր Գայանեն։

Ջավահիր Ծառուկյանն էլ նշում է, որ գուցե այդ պատմությունը սնահավատություն թվա. «Ճիշտ է մեր մեջ կենդանի Աստծուն ենք սիրում ու երկրպագում, գուցե դա եղել է մեր հավատի ուժը, բայց փաստը մնում է փաստ, որ դա իրականություն է դարձել, որի համար շատ շնորհակալ ենք Աստծուն»,- ասում է նա։

Screen Shot 2017-01-12 at 11.17.27 կեսօրից առաջ

«Երբ ասվում է, որ հորս բազմաթիվ առիթներով խնդրում են, որ եկեղեցի կառուցի, դա իրապես այդպես է։ Բազմաթիվ անգամ ականատես եմ եղել դրան։ Տարբեր միջոցառումներում մարդիկ մոտենում եւ խնդրում էին հորս, որ եկեղեցի կառուցի։ Այդ ժամանակ փոքր էի, չէի գիտակցում, թե ինչ են խնդրում»,- ասում է նրա դուստր Էմմա Ծառուկյանը։

Ամենափրկիչ եկեղեցին կառուցելու մասին Գագիկ Ծառուկյանը պատմում է, որ իր կինը հիվանդ է եղել եւ այդ ժամանակ ինքն իրեն շատ թույլ է զգացել. «Ինձ համար բոլորը միեւնույնն էին, որովհետեւ իր լինել-չլինելու խնդիրն էր»։Screen Shot 2017-01-12 at 11.28.19 կեսօրից առաջ

Նրա դուստր Գայանեն նշում է, որ  մոր՝ հիվանդ լինելու շրջանում հայրը շատ էր փոխվել, որքան էլ փորձում էր դա չարտահայտել, բայց միեւնույնն է՝ չէր ստացվում դա քողարկել։

«Բնավորությամբ ուժեղ լինելով՝ շատ իրավիճակներ հաղթահարել է արիաբար, դա նրա արտաքինից չենք զգացել։ Հավատացեք, միակ դեպքն էր, երբ հորս տեսա ընկճված»,- պատմում է Գայանե Ծառուկյանը։

«Ես միշտ գիտեի, որ հայրս մորս շատ է սիրում, մեծացել եմ ջերմ, ամուր, առողջ ընտանիքում։ Այդ օրերին ես շատ ավելի շատ համոզվեցի՝ զգալով հորս անսահման սերը մորս հանդեպ։ Ուրախ եմ, որ այդ օրերը շատ-շատ հեռու անցյալում են»,- ասում է Ռոզա Ծառուկյանը։

Screen Shot 2017-01-12 at 11.31.33 կեսօրից առաջ

Հենց Ջավահիր Ծառուկյանն է որոշել Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կառուցվող յոթերորդ եկեղեցու անունը դնել Ամենափրկիչ։

«Կառուցելուց հետո կինս անունը որոշեց։ Աստծուն փառք, որ այսօր կնոջս մոտ ամեն ինչ նորմալ է»,- ասում է Գագիկ Ծառուկյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular