ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վանա լճի հատակին հայտնաբերվել է «Աղթամար» անունով 40-մետրանոց նավ (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վանա լճի հատակին հայտնաբերվել է «Աղթամար» անունով խորտակված նավ, որի երկարությունը կազմում է 40 մետր։ Այդ մասին հայտնել է Վանա լճի ստորջրյա հետազոտությունների միությունը (VANSAD)։

Նավը հայտնաբերվել է վերջին մեկ տարվա ստորջյա հետազոտությունների արդյունքում։ Նավը հայտնաբերվել է Բիթլիսի նահանգի Ռեշադիյե շրջանի Չանաքդյուզու գյուղի մոտ։ Նավի վրա նշված է եղել «Աղթամար» անունը, իսկ տախտակամածին գրված է եղել «Աղթամար-Դատվան», որը եղել է նրա երթուղին։

Ընդգծվում է, որ նավը եղել է ռուսական բեռնանավ, որը փոթորկի հետևանքով խորտակվել է 1958 թվականին։ Հաղորդվում է, որ երբ Վանի տարածաշրջանը հայտնվել է ռուսական վերահսկողության տակ, այստեղ կառուցվել է 3 բեռնանավ։ Եվ երբ ռուսները նահանջել են տարածաշրջանից, նրանք այրել են նավերից մեկը, իսկ մյուս երկուսը կորցրել են։

Ռուսների հեռանալուց հետո թուրքական կողմը նավերը շահագործել է մինչև 200 տոննա չոր բեռ և ոչխարներ տեղափոխելու համար։ Ենթադրվում է, որ «Աղթամար» նավը փոթորկի հետևանքով բախվել է ժայռերին և խորտակվել։ Նավի վրա հայտնաբերվել են բազմաթիվ վնասվածքներ։ Ընդգծվում է, որ հայտնաբերված նավը կարող է նպաստել Վանա լճում ստորջրյա զբոսաշրջության զարգացմանը։   

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular