Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հոգեբանը բացահայտում է հայ հայտնիների գաղտնիքները ըստ նրանց ձեռագրերի

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մարդու ձեռագիրը նրա մասին կարող է պատմել գրեթե ամեն ինչ: Եթե Ձեր ձեռագիրը մանր է, աջակողմյան թեքվածությամբ, բառերի և տողերի միջև կա մեծ տարածություն, ապա Ձեզ բնորոշ են հանգստությունն ու համեստությունը, փոքր-ինչ անվստահությունը: Ղեկավարելու ունակությունները թույլ են զարգացած: Խոշոր  ձեռագիրը հիմնականում արտահայտում է անձի մարդամոտությունը, ուշադրության կենտրոնում գտնվելու  ցանկությունը և այլն:

Տեխնիկական առաջընթացի այս ժամանակներում շատերը մոռացել են անգամ՝ ինչ ձեռագիր ունեն, և BlogNews.am-ը որոշեց մի հետաքրքիր նախագիծ իրականացնել:

Մենք խնդրել ենք հայտնի դեմքերին ձեռագրով որևէ մաղթանք գրել, ապա փակել ենք անունները և դրանք ներկայացրել հոգեբանին, որպեսզի նա, ըստ ձեռագրի, որոշի տիրոջ բնավորության գծերը:

Շատ աստղերի ձեռագրերն առաջին անգամ ենք տեսնելու :)

Վերլուծությունն իրականացրել է հոգեբանական գիտությունների թեկնածու, իրավաբանական հոգեբան Մարիամ Մեհրաբյանը:

 

Նազենի Հովհաննիսյան

Բարձր ցուցադրականություն, կանացիություն, ինտուիցիան գերակշռում է բանականությանը, աչքի է ընկնում մեծ շարժունությամբ, բարձր շփվողականությամբ, զրուցասիրությամբ, աշխույժ, էքսպրեսիվ շարժումների առատությամբ, ինքնուրույնությամբ:

Ռիփփի

Աչքի է ընկնում բարձր ինքնագնահատականով, որի տակ թաքնված է անլիարժեքության զգացում, ուղղախոսությամբ, ասում է այն, ինչ մտածում է, աշխատանքը չի պլանավորում, բարձր հուզականություն: Վշտանում է յուրաքանչյուր նկատողությունից: Հազվադեպ է հանդիսանում կոնֆլիկտ հրահրող:

Սոֆի Մխեյան

Կանացի և նուրբ, աղմկարար, աշխույժ, ալարկոտ, հաճախ կարող է տրամադրության անկում ունենալ հարազատների հետ կապված խնդիրներից, ծանր է տանում վեճերը, կարևորում է համերաշխությունը, խնդիրների լուծման մեջ ուժեղ չէ, այլ կարող է դրանք լուծել «չնկատելով»:

Վաչե Թովմասյան

Որպես կանոն՝ կարող է օրը սկսել վատ տրամադրությամբ, հաճախ դժգոհ դեմքի արտահայտությամբ, կոկիկ չէ, արագաշարժ է և առատաձեռն, ֆինանսները ղեկավարել չգիտե: Բարձր ինքնագնահատական, հետաքրքրությունների շրջանակը լայն է:

Սիմա Բաղդասարյան

Նախաձեռնող, մշտապես ձգտում է նորությունների, կրեատիվ է, ագրեսիայի որոշակի չափաբաժին, դժվար է որոշումներ կայացնում, լավատես, միապաղաղ պատասխանատու գործողությունները և ստիպողական հրահանգները կարող են նրան դարձնել կոնֆլիկտային:

 

Կամո Սեյրանյան

Զգացմունքային է, զուսպ: Ցուցադրական չէ, աշխատասեր, սակայն սկսած գործը դժվար է ավարտին հասցնում: Տաքարյուն, ընկերասեր:

Գայանե Ասլամազյան

Կենսուրախ, ժպտադեմ, հաճախ կարող է ունենալ անկումային տրամադրություն, ժամանակ առ ժամանակ համառ և նպատակասլաց, կանացի, սկսած գործը սիրում է կատարել մանրակրկիտ և հասցնել ավարտին: Բարձր տագնապայնություն (կարող է ունենալ հաճախազարկություն):

 

Էռնա Էլիզբարյան

Շատ բարձր հոգեբանական ապրումակցում, ինքնաքննադատ, դրական հուզականությամբ, լացկան, արագ նեղացող, փափկասիրտ, կոնֆլիկտի ժամանակ կարող է զիջել, հաշտվելիս առաջին քայլը կատարել:

 

Արտյոմ Կարապետյան և Յուլիա Ֆինկ

Զգացմունքներն արտահայտում է չափազանցված, բայց անկեղծ, պաթետիկ պոռթկումներ: Միշտ կարող է առիթ գտնել որևէ բանով հիանալու, հրապուրվելու: Շատ արագ կարող է հիասթափվել, լավատես է և նպատակասլաց:

 

Գայանե Ավետիսյան


Առատաձեռն, շրջապատում շատ տեղ է զբաղեցնում, ունի բնավորությամբ դժվար գծեր (կարող է մռայլվել, դառնալ քչախոս), չի ձգտում լիդերության: Նման մարդիկ փոքր տարիքում կարող են լինել անհնազանդ, բայց շուտ զիջել, իսկ հասուն տարիքում խնդիրները լուծել՝ դրանք կիսատ թողնելով:

 

Պատրաստեց՝ Անի Հակոբյանը

Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Նոր նշանակումներ՝ Մայր ԱթոռումԱրցախի հիմնախնդրի կարգավորում, հայ պատանդների ազատ արձակում. ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդը», ներկայացվել են նպատակներըՍիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել ԱրարատումՄանկապղծության դեպք՝ Վարդենիսում. 13-ամյա աղջկա են բռնաբարելԱրտակարգ դեպք Հայաստանում. 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացունՄոսկվայում ադրբեջանցին, իրեն նկատողություն անելու համար, սպանել է տղամարդունՔաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետումՌԴ-ն Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում ռազմաքաղաքական տեղեկատվության արտահոսքի մասինՀայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն Որ հիվանդությունների դեպքում զինծառայությունից ազատվել հնարավոր չի լինիՆոր օրենք՝ դպրոցականների համարԼավ լուր ԼՂ-ից տեղահանված ուսուցիչների համարStop_nikol ակցիան կառավարության շենքի դիմաց. այս պահին ընթանում է նաև կառավարության նիստը «Պրոթեզով մարդ է, խի՞ եք տանում»․ քաղաքացիները՝ ոստիկանին Նավթի գները նվազել են Նոր մանրամասներ 36 կգ ոսկու գողության մասովԱրցախցիներ, ո՞ւր եք, ինչո՞ւ չեք միանում ՃՏՊ մահվան ելքովՉնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Չեռնիգովում զոհերի թիվը հասել է 18-ի Մեկ օրում՝ երկու երկրաշարժԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունըԿիրանցի արոտավայրերը, այգիները, այլ հողեր անցնելու են Ադրբեջանին․ զեկույցՖանտազիաներ ու սառը հաշվարկ. ինչքանո՞վ են իրականում մոտ իրար Հայաստանն ու Հնդկաստանը «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»Ողբերգական վթար՝ Կոտայքում․ զոհ ու վիրավոր կանԾեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար 1877թ. Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ գեներալ Արշակ Տեր-Ղուկասովի հրամանատարությամբ ազատագրվել է Բայազետը. պատմության այս օրը ( 18 ապրիլ)24 ժամ ջուր չի լինի հետևյալ հասցեներում Ո՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Սահմանին անցակետ կլինի․ նոր մանրամասներ երեկվա հանդիպումից11-մետրանոց հարվածաշար, հաղթական գնդակ․ ո՞ր թիմերը կհանդիպեն երկրորդ ՉԼ կիսաեզրափակչում Հայտնի է դատարանի որոշումըԻնչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»Սանկտ Պետերբուրգում ձյուն է տեղացել (տեսանյութ)Ռուբլին՝ ռեկորդային էժանԻնքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»Ավտոբուսը Նոր Երզնկայում բախվել է քարե պարսպին․ 29 մարդ հոսպիտալացվել էՃապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել (տեսանյութ)«Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ» Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների է հայտնաբերել նախկին պատգամավորի բիզնեսում. «Ժողովուրդ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ»
Ամենադիտված