ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԺԱՄԵՐ ԱՌԱՋ Կապանում վրաերթի ենթարկվածները պատահական մարդիկ չեն

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Այսօր՝ հունվարի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում Կապան քաղաքի Ա. Մանուկյան և Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Կապան քաղաքի Մ. Պապյան փողոցի բնակիչ, 55-ամյա Գագիկ Աղախանյանի վարած Վազ 2121 մակնիշի 033 ՏՏ 60 համարանիշի և Կապան քաղաքի Շինարարների փողոցի բնակիչ, 22-ամյա Հովիկ Փարամազյանի վարած Mercedes մակնիշի 34 ZT 931 համարանիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Նիվայի» վարորդ Գ. Աղախանյանն ու իր ուղևոր՝ Կապանի բնակիչ, 46-ամյա Աիդա Ղուկասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով տեսուչ Վահագն Կոստանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Վարորդներից Գ. Աղախանյանն աշխատում է ՀՀ կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտեի Կապանի կադաստրի պետ, իսկ ուղևոր Ա. Ղուկասյանը նրա կինն է։

shamshyan.com

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular