Փոխարժեք՝
479.8
$
545
8.09

Առանց քեզ չեմ կարողանում ապրել. Լիլիթ Կարապետյան

Երգչուհի Լիլիթ Կարապետյանն իր միկրոբլոգում գրում է.

«Վերջապես ես կարողացա իմ երկրպագուների խնդրանքը կատարել:

Վերջապես գտա իմ «Դու իմ լավ ընկեր» երգի տեսահոլովակը»,- նշել է երգչուհի Լիլիթ Կարապետյանն ու հրապարակել մոտավորապես 22 տարվա վաղեմության երգի տեսահոլովակը, որի երաժշտության և բառերի հեղինակը նրա եղբայրն էր՝ տարիներ առաջ ավտովթարից մահացած Կարեն Կարապետյանը:

«Չեք պատկերացնի, թե իմ մեջ ինչ է կատարվում: Իմ Կարեն, իմ թանկ, իմ մաքուր, իմ տաղանդավոր, իմ բարի, իմ բարոյական, իմ իդեալական եղբայր: Ես համամիտ չեմ, ժամանակը չի բուժում վերքերը, գնալով դառնում է անտանելի: Առանց քեզ չեմ կարողանում ապրել…», - գրել է երգչուհին և հորդորել. «Սիրեք և պահպանեք ձեր հարազատներին»:


 

loading...
website by Sargssyan