Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


26-ամյա ապարանցի երիտասարդը հոր «քթի տակից» փախցրել է սիրած աղջկան. հոր վրեժը չի ուշացել

ԻՐԱՎՈՒՆՔ

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Մնոյանի նախագահությամբ ավարտվել է Մխիթար Ն.-ի, Արսեն Մ.-ի, Սարիբեկ Ե.-ի գործի դատական քննությունը:

26-ամյա Մխիթարը, 36-ամյա Արսենը և 46-ամյա Սարիբեկը մեղադրվում էին աղջիկ առևանգելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Արսենը Մխիթարի քեռին է, նրա խնամքին երեք անչափահաս երեխաներ կան: Սարիբեկը Մխիթարի մորաքրոջ ամուսինն է:

Առաջադրված մեղադրանքում Մխիթարն իրեն մեղավոր է ճանաչել ու հայտնել է, թե իր մորաքրոջ աղջկանից տեղեկացել է, որ նրա սկեսրայրի քույրը լավ աղջիկ ունի, ով ծնողների հետ Արագածոտնի մարզի գյուղերից մեկում է ապրում:

Այդ աղջկան՝ Լենային (անունը փոխված է) տեսնելու, նրա ձեռքը խնդրելու համար 2015 թվականի նոյեմբերի 28-ին իր ծնողների հետ գնացել է նրանց տուն: Ինքն ու Լենան հեռախոսահամարներ են փոխանակել, որ շփվեն, իրար ճանաչեն: Հետագայում ևս երկու անգամ ինքը ծնողների հետ գնացել է Լենայի ձեռքը խնդրելու, բայց Լենայի հայրը վերջնականապես մերժել է իրենց:

Այդ ընթացքում ինքն ու Լենան շփվում էին սոցկայքում և հեռախոսով: Լենան իրեն ասել է, որ հայրը դեմ է իրենց ամուսնությանը, նրան արգելում է շփվել իր հետ: Հայրը նույնիսկ աղջկա հեռախոսաքարտն էր վերցրել ու դրել իր հեռախոսի մեջ, որ աղջիկն իր հետ չշփվի հեռախոսով:

Դրանից հետո որոշ ժամանակ իրենք դեռ շփվել են «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով: Իր մեջ Լենայի նկատմամբ զգացմունքներ են առաջացել: Ինքը սեր է խոստովանել նրան: Բայց Լենան ասել է, թե իրենց շփումը իմաստ չունի, քանի որ հայրը նրա կարծիքը հաշվի չի առնելու: Լենան իրեն ջնջել է կայքի ընկերների միջից, այլևս իր հետ չի շփվել:

Քանի դեռ շփվում էին, ինքը Լենայից իմացել է, որ նա գրեթե ամեն օր գնում է Ապարան՝ ատամնաբույժի մոտ: Սիրահարված լինելով՝ ինքը Լենային տեսնելու համար հաճախ գնում էր Ապարանի հիվանդանոցի մոտ ու հեռվից տեսնում էր նրան:
Դեպքի օրը՝ 2016 թվականի հունվարի 22-ի առավոտյան էլ ինքը Ապարանի հիվանդանոցի բակում էր, այնտեղ տեսել է Լենային ու նրա հայրիկին:

Հիվանդանոցի բակում ինքը պատահաբար տեսել է նաև իր քեռուն ու մորաքրոջ ամուսնուն: Նրանք մեքենայով եկել էին հիվանդանոց՝ ինչ-որ հիվանդ ազգականի տեսության:

Հենց այդ ժամանակ է իր մեջ մտադրություն առաջացել Լենային ամուսնության նպատակով առևանգելու: Խնդրել է քեռուն ու մորաքրոջ ամուսնուն, որ օգնեն իրեն՝ նրանց վստահեցնելով, որ Լենան խնդիր չի ստեղծի, չի բողոքի, կամուսնանա իր հետ: Նրանք համաձայնել են օգնել:

Սարիբեկը իր «ՎԱԶ-21124» մեքենան մոտեցրել է հիվանդանոցի աստիճաններին, ու սպասել են:

Այդ ժամանակ ինքը պատահաբար տեսել է համագյուղացի Վարազդատին: Ասել է, որ սիրած աղջիկը հոր հետ հիվանդանոցում է, ինքն ուզում է աղջկա հետ առանձին խոսել, ուստի խնդրել է, որ Վարազդատը Լենայի հորը մի կողմ տանի ու խոսելով զբաղեցնի, որպեսզի Լենան մենակ դուրս գա հիվանդանոցից, և ինքը ազատ խոսի նրա հետ:

Վարազդատը համաձայնել է օգնել ու մտել է հիվանդանոց:

Քիչ անց Լենան մենակ դուրս է եկել հիվանդանոցից և սկսել է իջնել աստիճաններով: Ինքը թիկունքից մոտեցել է նրան, գրկել է ու Սարիբեկի մեքենայի հետևի ձախ դռնից , որը քեռին բացել էր նախապես, Լենային նստեցրել է մեքենա:

Ինքն ու քեռին անմիջապես նստել են Լենայի կողքին, Սարիբեկը մեքենան վարել է: Այդպես Լենային փախցրել են:

Լենան չի դիմադրել, միայն ճանապարհին հարցրել է, թե ինչո՞ւ նման բան արեց: Ինքն էլ բացատրել է, որ նրա հայրն իրեն ուրիշ տարբերակ չէր թողել:

 
 
Реклама 30

Գնացել են Ջրաշեն՝ բարեկամի տուն: Այնտեղ գիշերել են: Հաջորդ օրը իր քեռիների հետ Լենային տարել են Վանաձոր՝ մորաքրոջ տուն:

Դեռ Ջրաշենում Լենան հեռախոսով խոսել է հարազատների հետ ու իմացել է, որ հայրը առևանգման մասին իմանալով՝ առողջական խնդիր է ունեցել, շտապ բժշկական օգնություն են նրան ցուցաբերել: Լենան հուզվել է:
Ինչպես Ջրաշենում, այնպես էլ Վանաձորում ինքն ու իր հարազատները Լենայի հետ շատ հարգալից են վերաբերվել՝ որպես իր ապագա կնոջ: Ինքը զրուցել է Լենայի հետ, խոստովանել է, որ շատ է սիրում նրան, խնդրել է դառնալ իր կինը:

Վանաձորում գտնվելու ժամանակ մորաքրոջ տուն են եկել ոստիկանները: Լենան նրանց ասել է, որ իր կամքով է փախել, ցանկանում է ամուսնանալ իր հետ: Նաև գրել է այդ մասին:

Ոստիկաններից մեկը զանգահարել է Լենայի հորը, հեռախոսը փոխանցել է Լենային: Վերջինս առանձնացել, հոր հետ խոսել է, ապա պահանջել է իրեն տանել հոր մոտ:

Ինքն ու Լենան ոստիկանների հետ գնացել են Ապարանի բաժին: Լենան խոսել է հոր հետ: Հետո Լենայի հոր հաղորդման հիման վրա նախաքննություն է սկսվել՝ Լենային առևանգելու գործով:

Մխիթարը նշել է, որ զղջացել է կատարածի համար: Ինքը սիրահարված է եղել, կարծել է՝ Լենան էլ իրեն է սիրում ու կհամաձայնի ամուսնանալ իր հետ՝ հոր կամքին հակառակ գնալով: Ինքը չի մտածել հետևանքների մասին…

Տուժող աղջիկը՝ Լենան, հայտնել է, որ երբ Մխիթարն իր կամքին հակառակ իրեն գրկել ու նստեցրել է մեքենայի մեջ, ինքը պահանջել է կանգնեցնել մեքենան, իրեն հետ տանել, բայց իր խոսքերը հաշվի չեն առել, իրեն առևանգել են:

Ջրաշենում ու Վանաձորում ինքը Մխիթարի բարեկամներին ասել է, որ իր կամքին հակառակ իրեն առևանգել են, բայց փախուստի փորձ չի արել, չի աղմկել՝ հաշվի առնելով իրենց հեռու բարեկամական հարաբերությունները ու նրանց նորմալ վերաբերմունքը իր նկատմամբ:

Երբ իմացել են, որ հայրը դիմել է ոստիկանություն, Մխիթարը խնդրել է իրեն, որ չբողոքի, հակառակ դեպքում բոլորը կդատվեն:

Ինքը Մխիթարին ու նրա հարազատներին խղճալով, հավատալով, որ ոստիկանների գնալուց հետո իրեն անմիջապես տուն են տանելու՝ ոստիկաններին բացատրություն է տվել, որ իրեն չեն առևանգել, ինքն իր կամքով է փախել Մխիթարի հետ:

Բայց երբ հեռախոսով խոսել է հոր հետ, վերջինս պահանջել է, որ ինքը ոստիկանների հետ գնա Ապարանի բաժին: Ինքն այդպես էլ արել է, իսկ Ապարանի բաժնում արդեն պատմել է իրականությունը:

Լենան հայտնել է, որ արդեն նշանվել է մեկ այլ երիտասարդի հետ, շուտով կամուսնանա: Ներել է Մխիթարին ու նրա հարազատներին, նրանց դեմ բողոք չունի, խնդրում է նրանց նկատմամբ սահմանել ազատազրկման հետ չկապված պատիժ, որպեսզի Մխիթարը ևս կարողանա դասավորել իր ապագան, իսկ Արսենն ու Սարիբեկը լինեն իրենց ընտանիքների կողքին:

Ընդհանուր իրավասության դատարանը երեք ամբաստանյալներին մեղավոր է ճանաչել առևանգման համար:

Մխիթար Ն.-ն, Արսեն Մ.-ն ու Սարիբեկ Ե.-ն դատապարտվել են 4-ական տարի ազատազրկման: Նրանց նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել, Մխիթարի նկատմամբ սահմանվել է 3 տարի փորձաշրջան, Արսենի նկատմամբ՝ 2 տարի, Սարիբեկի նկատմամբ՝ 1 տարի փորձաշրջան:

Բագրատ Սրբազանը վերադարձել է Հանրապետության հրապարակ, զրուցում է հանրահավաքի մասնակիցների հետ (տեսանյութ)Կապ է հաստատվել «Խոսնակ.ամ» լրատվական կայքի լրագրող Նանե Իսրայելյանի հետ՝ իր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ․ ՄԻՊ խորհրդականՀանրապետության հրապարակում հավաքին մասնակցել են ավելի քան 60.000 քաղաքացիներԱդրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զnրավարժություններ կանցկացնենԵս ո՛չ Ռոբերտ Քոչարյանի մոտ եմ գնացել, ո՛չ Սերժ Սարգսյանի, եկել եմ ոտքերս վիրակապելու․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ռուսաստանը կանի ամեն ինչ, որպեսզի կանխի գլոբալ հակամարտությունը․ ՊուտինՀարսանիք լեռներում է՛լ, դաշտավայրում է՛լ, Շուշիում է՛լ կարող է լինել, բայց դրա համար պետք է նախ ինքնամաքրվենք. Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)Կարեն Ջալավյանը` Սրբազանի հանրահավաքին (տեսանյութ)Ականատեսները պատմել են, թե ինչպես է Կամազը մխրճվել ժողովրդի մեջ (տեսանյութ)«Կամազի» վարորդը ոգելից խմիչքի ազդեցության տակ մտել է հրապարակ. ՀՀ ոստիկանապետ (տեսանյութ)«Կամազի» վարորդը ձերբակալվել է, նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ (տեսանյութ)Հավակնո՞ւմ է արդյոք Բագրատ Սրբազանը վարչապետի պաշտոնինՄայիսի 10–ին՝ ժամը 10։00–ից սկսում ենք անհնազանդության ակցիաներ. Բագրատ Սրբազանը գործադուլի և դասադուլի կոչ արեց (տեսանյութ)Ես գիշերը մնալու եմ Հանրապետության հրապարակում. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Իշխանության և Ալիևի ուզածը նույնն է. կատաստրոֆիկ է, երբ քո երկրի ղեկավարին ուղղորդում է մարդ, ով պատերազմել է քո երկրի հետ. Արման Վարդանյան (տեսանյութ)Բագրատ Սրբազանը քննարկում է անցկացնում ԱԺ խմբակցությունների պատգամավորների հետԲագրատ Սրբազանին եթե կալանավորեն՝ ժողովուրդը 10 անգամ կավելանա. Շարմազանով (տեսանյութ)Նիկոլ Փաշինյա՛ն, խոփդ քարին է կպել, պարզապես ժամանակ ես ձգում, մենք ավելի համառ ենք. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պատմությունը քեզ շատ ցավ է պատճառել, բայց դու ինքդ ես փրկել տունդ ցավից և թշնամուն հաղթել. Արտակ ԶաքարյանԲագրատ Սրբազանի երթն ու հանրահավաքը` թռչնի թռիչքի բարձրությունից (տեսանյութ)Բագրատ Սրբազանը ներկայացրեց իրենց քայլերը Փաշինյանին հրաժարականի համար տրված ժամանակի ավարտից հետոՊետք լինի՝ մի քանի գիշեր չենք քնի, բայց չենք հոգնի հայրենիքի համար պայքարից. Գառնիկ ԴանիելյանՄեր սրտերում մնալու է Արցախ վերադառնալու տեսիլքը. Բագրատ ՍրբազանՄի 60 հոգի կանք չէ՞, ժողովու՛րդ, էսքան «նարկոբարոն» և «գործակալ» որտեղի՞ց են հավաքել. Սրբազան (տեսանյութ)Կառավարության պատշգամբից թաքուն հետևում և նկարահանում են հանրահավաքը (տեսանյութ)Մեկ ժամվա ընթացքում պատրաստ եմ հանդիպել և քննարկել Նիկոլ Փաշինյանի հեռացման պայմանները․ Բագրատ ՍրբազանՄեր շարժումը գույն չունի, բայց բոլոր գույների համադրությունն է․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Այն ժողովրդին է ահաբեկում, ում քվեն մուրացել ու գողացել է՝ դառնալով ահաբեկիչ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Նիկոլ Փաշինյան մեկ ժամ ժամանակ ունեք հրաժարական ներկայացնելու. Բագրատ Սրբազան( Տեսանյութ)Արման Թաթոյանը մասնակցում է Սրբազանի հանրահավաքին (տեսանյութ)Մենք հաշտության օրակարգ ունենք, պիտի իրականություն դարձնենք. ՍրբազանՃշմարտությունը եկավ հայոց մայրաքաղաք և ամբողջ հայությանը արթնացրեց. Գուրգեն Մելիքյան (տեսանյութ)Սրբազանը սկսեց երգել Հայոց Օրհներգը, բազմահազար ժողովուրդը միացավ նրան (տեսանյութ)Բագրատ Սրբազանի գլխավորությամբ տեղի է ունենում հանրահավաք․ ուղիղՋերմ ողջույններ, գրկախառնություններ ու օրհնություն. Ինչպես են Հանրապետության հրապարակում դիմավորում Բագրատ Սրբազանին (Տեսանյութ)Ճշմարտության երթը նաև հստակ ուղերձ է աշխարհին ՝ Հայաստանը ծնկի եկած, հուսալքված և հանձնված չէ․ Վարդան ՈսկանյանՄինչև հասնենք հրապարակ, պետք է իշխանությունները մտածեն, թե ինչ են անելու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)«Եթե ՀՀ-ի քաղաքացի ես և մտահոգ ես ՀՀ-ի իրական շահերով, պետք է լինես հրապարակում». ՄելքոնյանՍրբազանի գլխավորած երթը մոտենում է հրապարակինԴեպի Հանրապետության հրապարակ եկող բազմամարդ երթի մի ծայրը Բաղրամյան պողոտայի սկզբում է, մյուսը՝ Ֆրանսիայի հրապարակումՆախկին ԱԳ նախարարները, արևելագետներն ու դիվանագետները միացան Սրբազանի երթինՊետական որոշ կառույցների աշխատակիցներին զգուշացվել է` կհեռացվեն աշխատանքից, եթե մասնակցեն հավաքներին. Ռուբեն Մելիքյան«Վահե Ղազարյան, այդ տղերքին՝ ոստիկաններին, մի՛ փչացրեք, մենք ոչ ջրածնային, ոչ էլ ատոմային ռումբ ունենք, այդ տղաներին արդեն բավարար չափով փչացրել եք, դադարեցրեք ապօրինությունները»․ Բագրատ սրբազանը՝ ՆԳ նախարարինԴեպի Երևան ճանապարհ է փակվել և չեն թողնում, որ ժողովուրդը գա, եթե ճիշտ է, ապա Վահե Ղազարյան, դադարեցրեք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Պատգամավոր Զատուլինը հայտարարել է Անդրկովկասը «հակառուսական ցատկահարթակի» վերածելու ԱՄՆ-ի փորձերի մասին«Եվրատեսիլ-2024» երգի մրցույթում ո՞ր համարի ներքո ելույթ կունենա «Լադանիվան» այսօր Քյոխը միացել է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը Քայլերթն ուղեկցող ոստիկաններից մեկին ավտոմեքենան հարվածեց (տեսանյութ)Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանում և 9 մարզում Լևոն Թաթոյանը նոր պաշտոն է ստացել ՔԿ-ում
Ամենադիտված