Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

LIVE ՈՒՂԻՂ. Սրբազանը համակիրների հետ հավաքվում է Օպերայի մոտ, որտեղ Փաշինյանն է գտնվում

Երևանում Սուրբ ծնունդի օրը 17-ամյա պատանին դաժանաբար սպանել է ընկերոջը

ԻՐԱՎՈՒՆՔ

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մարինե Մելքոնյանի նախագահությամբ ընթանում է Սուրեն Մ.-ի գործի դատական քննությունը:

Մեղսագրված արարքի կատարման ժամանակ Սուրենն անչափահաս է եղել՝ 17 տարեկան: Հիմա արդեն 18 է, ու դատարանում նրա օրինական ներկայացուցիչը՝ ծնողը, արդեն նրա կողքին չի նստում…

Սուրեն Մ.-ին մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա հունվարի 6-ին՝ Սուրբ Ծնունդի օրը: Ընդ որում՝ ասում են, թե սպանությունից առաջ աթեիզմի վերաբերյալ խոսակցություն է եղել տուժողի ու իրեն աթեիստ համարող ամբաստանյալի միջև…

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հունվարի 6-ին, ժամը 20-ն անց 30-ի սահմաններում վիճաբանության ժամանակ Սուրեն Մ.-ն սուր կտրող-ծակող գործիքով բազմաթիվ հարվածներ է հասցրել Խաչիկ Ղ.-ի մարմնի տարբեր մասերին, ծանր վնասվածքներ է պատճառել՝ ձախ թոքի բազմաթիվ միջանցիկ ու կույր, սրտապարկի, սրտի ձախ փորոքի վնասումով, հեմոպնևմոթորաքսով, հեմոպերիտոնեումով, հեմոպերիկարդով զուգորդված…

Ստացած վնասվածքներից Խաչիկը 2016 թվականի փետրվարի 9-ին առանց գիտակցության գալու հիվանդանոցում մահացել է…

Ընդհանուր իրավասության դատարանը ամբաստանյալի շահերի պաշտպան Ա. Ոսկանյանի միջնորդությամբ նշանակել էր դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր ստացիոնար փորձաքննություն:

Ամբաստանյալի հայրը ներկայացրել էր փաստաթղթեր, համաձայն որոնց՝ մինչև հանցավոր արարքի կատարումը Սուրեն Մ.-ի մոտ հայտնաբերվել էր վարքի ու հույզերի խառը խանգարում, նա ճանաչվել էր զորակոչի ոչ ենթակա անձ:

Նման պայմաններում նախաքննական մարմինը չէր նշանակել դատահոգեբուժական-դատահոգեբանական փորձաքննություններ, նաև՝ մերժել էր պաշտպանի միջնորդությունը՝ այդ փորձաքննությունները նշանակելու վերաբերյալ:

Մինչդեռ եթե անձի, հատկապես անչափահասի մոտ առկա էին վերը հիշատակված խնդիրները, նրա նկատմամբ դատահոգեբուժական-դատահոգեբանական փորձաքննություններ անցկացնելը, նրա մեղսունակության, ինչպես նաև արարքի կատարման պահին նրա հոգեկան վիճակի, նրա մոտ ֆիզիոլոգիական կամ պաթոլոգիական աֆեկտի առկայության վերաբերյալ հարցերի մասնագիտական պատասխանները ստանալը պետք է որ պարտադիր լինեին:

Այս գործով վկայություն կա, որ դեպքին նախորդող շրջանում տուժող Խաչիկ Ղ.-ն, ինչպես նաև սպանության ականատես վկա Աբել Բ.-ն զանգահարել ու խոսել են Սուրենի հետ:

Ըստ վերջինիս՝ իրեն հայհոյել են, վիրավորել, գումար կամ նվեր են պահանջել: Դրանից հետո դեպքի օրը իրենց ընկեր Վլադի տուն գնալու ճանապարհին, ըստ Սուրենի, Խաչիկն ու Աբելը շարունակել են իրեն վիրավորել, իսկ երբ հասել են Շախսուվարյան փողոցի ավտոտնակների մոտ, Խաչիկը քայլել է առջևից, Սուրենը՝ մեջտեղից, իսկ Աբելը՝ հետևից: Այդ ժամանակ, ըստ Սուրենի, ինքը մտածել է, որ եթե Խաչիկի ու Աբելի հետ գնա Վլադի ծնունդին, հնարավոր է՝ իրեն ծեծի ենթարկեն: Ինքը մոտեցել է Խաչիկին, ձեռքը դրել է նրա ուսին ու ասել է, թե պատրաստվում է հեռանալ, Վլադի տուն չի ուզում գնալ: Այդ ժամանակ, ըստ Սուրենի, Խաչիկը պտտվել ու իրեն մայր է հայհոյել, գրպանից էլ դանակ է հանել ու փորձել է իրեն հարվածել: Ինքը խլել է դանակը նրա ձեռքից ու դրանով հարվածներ է հասցրել Խաչիկին՝ չի հիշում, թե քանի անգամ: Երբ ուշքի է եկել, տեսել է, որ Խաչիկն արյունոտ ընկել է գետնին, իսկ Աբելը փախչում է: Այդ ժամանակ ինքն էլ է փախել…

Դատարանի նշանակած դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր ստացիոնար փորձաքննությունը արդեն կատարվել է, ստացվել է եզրակացությունը: Համաձայն այդ եզրակացության՝ Սուրեն Մ.-ն ճանաչվել է մեղսունակ: Դեպքի պահին Սուրեն Մ.-ն աֆեկտի վիճակում չի եղել, այլ եղել է հուզական լարված վիճակում:

Ամբաստանյալի շահերի պաշտպանի միջնորդությամբ՝ հաջորդ դատական նիստին դատարան կհրավիրվեն ու փորձաքննության եզրակացությունների շուրջ կհարցաքննվեն դատական հոգեբույժն ու դատական հոգեբանը:

Կարևոր․ մետրոյի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ Զուրաբիշվիլին և Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել Ծեծկռտուք «Դվին» հյուրանոցային համալիրի մոտ ՀԻՄԱ․ ոստիկանները սրճարաններից հեռացնում են նստած մարդկանցԱսում են՝ հանեք հաճախորդներին, մարդիկ էլ ասում են՝ դուք էլ, ձեր Նիկոլն էլ, հո ուժով չե՞նք հանելու (տեսանյութ)Տավուշում հայ-ադրբեջանական բանակցություններ են ընթանում (տեսանյութ)ՌԴ ԶՈՒ-ն գրավել է Ռաբոտինո, Գլուբոկոե, Լուկյանցի գյուղերը Շումախերի ժամացույցը Ժնևում վաճառվել է մի քանի միլիոն դոլարով (լուսանկար) Վերջին հայտարարությունից հետո գործող իշխանությունները տագնապի մեջ ենՄեծաթիվ զորքեր են տեղափոխվում Երևանի կենտրոն (տեսանյութ)Բալահովիտի բենզալցակայանում «BMW» է այրվել, վիրավոր կաՌԴ-ն չի առաջարկել ՀՀ-ին դուրս հանել սահմանապահներին Իրանի և Թուրքիայի սահմաններից. Զախարովա (տեսանյութ) Զգուշացում վարորդներինԻնչ է կատարվում Օպերայի տարածքում. պատրաստվում են Փաշինյանի այցին Կիրանցում անորոշություն է. ի՞նչ է կատարելու Վլադիմիր Գասպարյանն ազատազրկվեց 11 տարովԽոշոր վթար՝ ԱրարատումՁերբակալվածների անուններ են հրապարակվել«Դաբրոներ» ստանալու չէի գնացել․ Սուրեն Պետրոսյան Համազգային շարժում. Ինչի՞ կհանգեցնի այս ամենը, և արդյոք Փաշինյանի իշխանությունը կգոյատևիԵրկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 3 մարզերում Քրիստոնեական հավատքը հայոց պետականության կարևորագույն հիմքերից մեկն է. Արշակ Կարապետյան Ռուսաստանը կոշտացնում է հռետորաբանությունը Հայտնի է ո՞ր ճանապարհները փակ կլինենՌուս սահմանապահները պատրաստվում են դուրս գալ Երասխից. գյուղապետ Թուրքիայում ռազմական հեղաշրջո՞ւմ են պլանավորում ԱԱԾ-ն ու դատախազությունը սպասում ենՌԴ-ն չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը, կողմ ենք հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակմանը. Գալուզին Կարևոր․ ո՞ր պարագայում եղբայրները կարող են միևնույն զորամասում ծառայել Փաշինյանը զանգվածային բողոքների ֆոնին լքել է երկիրը. կլինի՞ հեղափոխությունԹուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվելՓաշինյանին Դանիայում ծանր փորձություն է սպասվելՀայաստանը բռնել է բռնապետության ճամփան. Արշակ Կարապետյան Ովքե՞ր են կարմիր բերետավորները, որոնք բռնություններով ապահովում են Նիկոլի իշխանությունը. Նաիրի Հոխիկյան 1918թ. թուրքերը մտել էին Ալեքսանդրապոլ և շարժվել դեպի Երևան. պատմության այս օրը (15 մայիս)Արտառոց դեպք՝ Կոտայքում․ տղամարդը դանակի և նռնակի սպառնալիքով ստիպել է կնջը մերկանալՀրատապ եթեր. հայտնի է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի օրը Ողբերգական լուր․ Մեղրիից հայտնում են զոհերի մասինԱԺ ՔՊ պատգամավոր Նարեկ Գրիգորյանի կինը 4 տարի է հայտարարագիր չի ներկայացնում․ ԿԿՀ-ն «զավթելու» հետքերով. «Ժողովուրդ» Բագրատ սրբազանը ՀՀ-ում սեփական ոչինչ չունի, անգամ՝ տուն. «Ժողովուրդ» Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են․ «Հրապարակ» ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել. հրաժարականի հետքերով. «Ժողովուրդ» Խորհրդարանի պաշարում կլինի՞․ «Հրապարակ» Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա․ «Ժողովուրդ» Բագրատ Սրբազանը սեփական խաղն է առաջ տանում․ «Հրապարակ» Ձեզ կեղեքել են, չեն թողել կրթվեք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 207. «Ժողովուրդ» Եկեղեցու ճակատագրական ընտրությունը․ «Հրապարակ» Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հասել է դատարան. հայց քաղաքապետարանի եւ ՆԳՆ-ի դեմ. «Ժողովուրդ» Այսօր վերջին օրն է․ «Հրապարակ» Աճ՝ ռուբլու շուկայում
Ամենադիտված