Փոխարժեք՝
486.3
$
515.5
8.37

Ես գեյ եմ, խոտ եմ ծխում եւ անում եմ այն, ինչ ուզում եմ․ Կյանքի կանոններ Ջորջ Մայքլից

Աշխարհում ամենից շատ ես վախենում եմ կորցնել երաժշտություն գրելու շնորհս։ Ես սիրում եմ ծխել։

Այն օգնում է ինձ մնալ առողջ մտածելակերպով եւ երջանիկ մարդ։ Երբ գտնվում էի Պենտոնվիլում (բանտ Անգլիայում), դա իրոք սարսափելի փորձություն էր։ Ես նստած էի պեդոֆիլների եւ «ստորացվածների ու վիրավորվածների» հետ։

Ես աշխատում էի իմ խցից դուրս չգալ։ Ես երբեւէ չեմ գիտակցել, որ էթնիկ պատկանելիությամբ հույն եմ, չհաշված, որ շատ մազոտ եմ։ Ես երջանիկ եմ, երբ սիրահարված եմ։ Ես երբեք դեմ չեմ եղել, որ ինձ համարեն փոփ-աստղ։ Մարդիկ կարծում են, թե ես ինձ շատ լուրջ արտիստի տեղ եմ դրել։

Ո՛չ, դա այդպես չէ, բայց ես ուզում եմ, որ մարդիկ հասկանան, որ ես շատ լուրջ եմ վերաբերվում փոփ-արվեստին։ Ես երբեք ծնողներիս չեմ ասել, որ ցանկանում եմ զբաղվել փոփ-երաժշտությամբ, նրանք պարզապես գիտեին, որ ես տարված եմ երգով։ Զվարճալի է, սակայն հայրս կարծում էր, որ ես երգել չգիտեմ։ Ես չեմ ցանկանում երեխաներ ունենալ, ես չեմ ուզում պատասխանատվություն, ես գեյ եմ, խոտ եմ ծխում եւ անում եմ այս կյանքում այն ամենն, ինչ ցանկանում եմ՝ շնորհիվ իմ տաղանդի։

Ես ստեղծում եմ ուրիշների համար անհասանելի իդեալներ, իսկ նրանք մեղադրում են ինձ, հատկապես՝ տղամարդիկ։ Տարօրինակ է, բայց իմ կյանքը ավելի չհեշտացավ այն բանից հետո, երբ ես խոստովանեցի, որ նույնասեռական եմ։ Ես չեմ կարծում, որ ամերիկացիները մարդու ինքնասիրությունը տրորող ժողովուրդ են, բայց ես կարծում եմ, որ ամերիկյան պետությունն է հենց այդպիսին։

Իմ ընտանիքը մեծ խնդիր է ինձ համար։ Վախ։ Ես վախենում եմ կորցնել Քեննիին (Քեննի Գոս, Ջորջ Մայքլի երկար տարիների զուգընկերը)։ Իմ նույնասեռականությունը, կարծում եմ, ավելի շուտ ձեռքբերովի է հորս բացակայության պատճառով, որ մշտապես զբաղված էր իր գործերով։ Իմ առաջին սեռական ֆանտազիաները կապված էին կանանց հետ։

Աշխեն Քեշիշյան

 

loading...
Loading...
website by Sargssyan