Փոխարժեք՝
474.5
$
534.5
7.34

Այսօր շնորհակալության միջազգային օրն է

Այս ուրախ տոնի մասնակիցները հունվարի 11-ին շնորհակալություն են հայտնում յուրաքանչյուր հանդիպողի: Տոնը սահմանել են ՄԱԿ-ը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն. գրում է Calend.ru-ն:

Հոգեբանների հետազոտությունների համաձայն` շնորհակալության անկեղծ խոսքը բարձրացնում է ասողի ինքնագնահատականը, բարերար ազդեցություն գործում նրա իմունիտետի վրա, օգնում հաղթահարելու սթրեսը և ընդհանրապես կարգավորում է մարդու հոգեկան աշխարհը:

Բնականաբար, շնորհակալությունն առողջարար է նաև հասցեատիրոջ համար: Օրինակ՝ Ճապոնիայում աշխատանքի բարձր արդյունավետության պատճառներից մեկն այն է, որ ամեն աշխատանքային օրվա ավարտին ղեկավարությունը շնորհակալություն է հայտնում բոլոր աշխատողներին:

 

loading...
Loading...
website by Sargssyan