ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հաշվի չեն առնում, որ ես սեռական փոքրամասնություն եմ, մայրս հիվանդ ա․ Դատապարտյալը ահազանգում է

ԻՐԱՎՈՒՆՔ

hraparak.am-ը գրում է.

«Կոշ» քրեակատարողական հիմնարկում գտնվող Արթուր Մելիքյանը ահազանգում է, որ 2016 թ դեկտեմբերի 29-ին դիմել է պատժից պայմանական-վաղաժամկետ ազատվելու համար, սակայն ՔԿՀ-ի ադմինիստրացիան մերժել է․ «Ադմինիստրացիան պատճառաբանում է, որ ես ունեմ երեք հատ տույժ, ինքնավնասման հակում և մեկ միլիոնից ավելի վրես հայց ունեմ։

Բայց ոչ դատարանն ա իմ վրա դրել, ոչ էլ անձնական գործերի մեջ ունեմ։ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ես երկու անգամ թուք եմ ներարկել ոտքիս, որտեղից տեղափոխվել եմ Դատապարտյալների հիվանդանոց, որի համար տույժի եմ ենթարկվել։ Դիտմամբ եմ ներարկել այդ թուքը, որովհետև «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ պարոն Սերոբ Հարությունյանը եկած-չեկած զրկել էր կարճատև և երկարատև տեսակցություններից և կարող եմ դա նաև ապացուցել, որովհետև իմ խցակիցներից ևս երկու հոգի դրա պատճառով թուք են ներարկել․․․․

Սա անօրինական քայլ եմ ես համարում, որովհետև ադմինիստրացիան իմ ազատման հետ ընդհանրապես կապ չունի, ում գործը, որ սպանություն ա, իրենք մեկ երրորդով կարողանում են լավ ազատել, իսկ ում գործը գողություն ա, հաշվին չեն առնում, հաշվի չեն առնում նաև, որ ես սեռական փոքրամասնություն եմ, մայրս հիվանդ ա, ունակ եմ աշխատելու, սովորելու։ Էս սաղ իրենք հաշվի չեն առնում, բայց ում գործը սպանություն ա, բռնաբարություն ա, կարում են փակած ուղարկեն իրենց տները»։

Արթուրի խոսքով՝ իրեն ազատազրկել են 3 տարի 11 ամիս 25 օր ժամկետով գողության համար։ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը Hraparak.am-ի հետ զրույցում նշեց, որ Արթուրը Մելիքյանը քաղաքացիական հայց ունի իր գործերում շուրջ մեկ միլիոն դրամի չափ․ «Պատճառը նաև նա է, որ ինքը բացասական հակումներ ունի և իր վերջին տույժը դուրս է եկել օրերս, բացի այդ ինքը հայց ունի, պետք է դա փակվի, նոր պայմանականա-վաղաժամկետ ներկայացվի»։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

hraparak.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular