ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


7 առարկա, որոնք օգտագործվել են պահպանակի փոխարեն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

1. Պոլիէթիլենային տոպրակ

Այն օգտագործել է Վիետնամից մի զույգ. այնքան գրգռված են եղել, որ ժամանակ չեն ունեցել դեղատուն վազել: Արդյունքում անտանելի ցավի պատճառով նրանք ստիպված են եղել հիվանդանոց դիմել: Իհարկե՝ տոպրակը բարակ է եւ ամուր տեսք ունի, բայց հաստատ հարմար չէ պահպանակը դրանով փոխարինելու համար:

2. Պաղպաղակի փաթեթավորման թուղթ

Ֆիլիպիններից երիտասարդ զույգը (եւ, հավանաբար, ոչ միայն նրանք) որոշել է որպես պահպանակ օգտագործել էսկիմոյի փաթեթավորման թուղթը: Բայց հարկավոր է հիշել, որ առնանդամը պաղպաղակ չէ, եւ նման փորձից ոչ մի լավ բան դուրս չի գա:

3. Մեկանգամյա օգտագործման ձեռնոց

Դժվար է հաշվել, թե աշխարհում քանի մարդ է մեկանգամյա օգտագործման ձեռնոցը պահպանակին հարմար փոխարինող համարել: Դրանք իսկապես բարակ են, ինչ-որ առումով՝ նաեւ հարմար, բայց դյուրությամբ աննկատելի անցքերից դուրս են թողնում ե՛ւ սերմնահեղուկը, ե՛ւ վտանգավոր մանրէներ:

4. Պլաստիկե փաթեթավորում

Հակաբեղմնավորման այս միջոցը փորձած մի երիտասարդ պատմել է, որ փաթեթավորման մեջ իր առնանդամն այնքան նման է եղել նրբերշիկի, որ ծիծաղը եկել է, իսկ սեքսով զբաղվելու ցանկությունը՝ անհետացել:

5. Բուտերբրոդների համար նախատեսված փաթեթավորում

Եվս մեկ պլաստիկե տարբերակ նրանց համար, ովքեր ժամանակ չունեն պահպանակ գնել: Բայց ոչ, շնորհակալություն, դրանք բուտերբրոդների համար թողեք:

6. Լոգանքի համար նախատեսված գլխարկ

Մի աղջիկ պատմել է, որ ընկերոջ հետ շփոթվել են պահպանակ գնելուց առաջ եւ որոշել են բավարարվել ձեռքի տակ եղածով՝ լոգանքի համար նախատեսված գլխարկով: Գիտե՞ք՝ ինչն է ավելի շատ շփոթեցնում. լոգանքի գլխարկը որպես պահպանակ օգտագործելը: Իսկ ամենաշատը պետք է անհանգստացնի հնարավոր հղիությունը:

7. Փուչիկ

Ոմանք պատմում են նման դեպքերի մասին, բայց սովորաբար ծիծաղելով. նրանք երբեք այդ գույնի առնանդամ չեն տեսել: Պետք չէ դրա համար փուչիկներ օգտագործել, դրանք երեխաներին թողեք:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular