Փոխարժեք՝
474.5
$
534.5
7.34

Վարչապետը անոթների վիրահատության Է ենթարկվել ... լուսանկար


 Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնին անոթների վիրահատության Է ենթարկվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ANSA գործակալությունը:
Ինչպես ճշտում Է գործակալությունը, Իտալիայի կառավարության ղեկավարը տկարություն Է զգացել Փարիզից վերադառնալուց հետո, որտեղ հանդիպում Է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:
 
Ջենտիլոնիին անմիջապես տեղափոխել են Հռոմի «Ջեմելի» հիվանդանոց, որտեղ նրան անոթների վիրաբուժական միջամտություն Է առաջարկվել:   
 
Ինչպես նշում Է ANSA-ն, վիրահատությունը հաջող Է անցել: 
 
62-ամյա Ջենտիլոնին անցյալ տարվա վերջին զբաղեցրել Է վարչապետի պաշտոնը՝ նախագահ Սերջո Մատարելայից համապատասխան մանդատ ստանալով Մատեո Ռենցիի պաշտոնաթողությունից հետո: Մինչ այդ Ջենտիլոնին գլխավորում Էր երկրի արտաքին գործերի նախարարությունը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
 
loading...
Loading...
website by Sargssyan