Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոռուպցիա՝ եկեղեցում․ օրհնությունից հետո քահանան 50 000 դրամ է պահանջել՝ «վերևների համար»

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Tert.am-ի խմբագրություն դիմած քաղաքացին, որը դեկտեմբերի 31-ին մասնակցել է պսակադրության Երևանի սբ. Երրորդություն եկեղեցում, տհաճ միջադեպի է ականատես եղել պսակադրությունն իրականացնող Տեր Կորյուն քահանա Մարտիրոսյանի մասնակցությամբ, ինչն ապշեցրել է հարսանքավորներին ու փչացրել նրանց տրամադրությունը:

Ըստ քաղաքացու՝ պսակադրությունից անմիջապես հետո քահանան կանչել է հարսնացուի ազգականին՝ ասելով, որ լրացուցիչ գումար է պետք հավաքել, քանի որ խաչհամբույրի գումարը քիչ է: Քաղաքացին ականատես է եղել, որ քահանան այնուհետ փեսայի հետ է խոսել ու պահանջ ներկայացրել, թե «էսպես չի լինի, գումար ավելացրեք, ես մենակ 50 հազար դրամ պետք է վերևներին տամ, բայց ձեր հավաքած գումարը քիչ է»: Հարսանիքի մասնակիցները հրաժարվել են գումար ավելացնել, ինչից հետո քահանան զայրացել է ու, դժգոհությունը չթաքցնելով, փնթփնթալով շրջել է եկեղեցում:

Արարատյան հայրապետական թեմի կայքէջից տեղեկանում ենք, որ Տեր Կորյունը հենց այս թեմի քահանաներից է: Նա 1978թ-ի մայիսի 27-ին ձեռամբ Տեր Հուսիկ արք. Սանթուրյանի ձեռնադրվել է սարկավագ: 2001-2015թթ. ծառայել է Երևանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում, որպես խորհրդակատար քահանա: Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է ծաղկյա փիլոն կրելու իրավունք և ավագ քահանայության պատիվ: Իսկ 2015թ. հունիսի 1-ից ծառայության է անցել Սբ. Երրորդություն եկեղեցի՝ որպես խորհրդակատար քահանա:

Քանի որ տեր Կորյունը Արարատյան հայրապետական թեմից է, որի առաջնորդը Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն է, Tert.am-ը դիմեց արքեպիսկոպոս Կճոյանին: «Նման բան գոյություն չունի Արարատյան թեմում և ոչ մի եկեղեցում: Եթե նման բան տեղի է ունեցել, քահանան կոպիտ սխալ է թույլ տվել, բայց ապացույց է պետք: Նման կարգ գոյություն չունի»,- ի պատասխան հայտարարեց Նավասարդ Կճոյանը:

Դիտարկմանը, թե քահանան ասել է, որ իրենից վերև պետք է 50 հազար գումար տա, իսկ իրենից վերև հենց ինքը՝ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն է, սրբազանն ասաց. «Իրենից վերևը հոգևոր հովիվն է, հետո նոր ես եմ, բայց դա իրականությանը չի համապատասխանում: Նման կարգ գոյություն չունի, եթե գոյություն ունենար, համատարած բնույթ կկրեր»:

Հարցին, թե ինչու է այդ դեպքում քահանան նման հայտարարություն արել, Նավասարդ սրբազանն այսպիսի պատասխան տվեց. «Դե հիմա քահանային էլ որ հարցնենք, քահանան կժխտի դա: Եթե ուզում եք ճշմարտությունը բացահայտվի, էդ մարդիկ պետք է գան և ասեն՝ մեզ հետ է տեղի ունեցել դա»:

Հարցին, թե Արարատյան թեմի առաջնորդը չի՞ կարծում, որ քահանան պետք է պատասխանատվության ենթարկվի, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը պատասխանեց. «Բայց ապացույց է պետք: Ինչպե՞ս ես դա ապացուցեմ: Տեր Կորյուն քահանան հին քահանա է, բազմափորձ քահանա է: Նաև դասավանդում է ճեմարանում: Ես զարմանում եմ, ճիշտն ասած: 2-3 հազար է գումարը, որը գնում է քահանային և եկեղեցուն, մնացածն ըստ իրենց բարի հայեցողության է՝ կուզենան քահանային վճարեն, թե չեն ուզի: Դա իրենց անձնական գործն է, քահանան պահանջելու իրավունք չունի: Էդ քահանան կպատժվի, եթե դա հաստատվի, դրա համար խնդրում եմ՝ էդ մարդկանց ասեք, թող ինձ մոտ գան, դիմեն, ժամադրվեն, հանդիպենք, որպեսզի ճշմարտությունը բացահայտվի: Ես կարծում եմ՝մեր քահանաները բոլորը բարեխիղճ աշխատում են:

Եթե նման բանը փաստվում է, էդ քահանան պետք է պատժվի, տարբեր պատիժներ կան»:

Դիտարկմանը, թե միգուցե այդ քահանան էլ է ուզում շքեղ կյանքով ապրել, շքեղ մեքենա վարել, ինչպես ինքը, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը հակադարձեց, որ ինքը շքեղ կյանքով չի ապրում: «Դուք որտեղի՞ց գիտեք դա: Դուք էդպիսի բաներին հավատո՞ւմ եք, որ ասում են: Շատ տեղերում շատ բան են ասում»:

Ադրբեջանը քանդել է օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Հագել են ԱԱԾ աշխատակցի հագուստն ու արել իրենց գործը․ մանրամասներԼրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համարՍամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբանԹուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցելՓաշինյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացըՌԴ Պետդումայի նախագահը սատարում է «օտարերկրյա գործակալների մասին» օրենք ընդունելու Վրաստանի մտադրությունըՍամվել Վարդանյանի դատաբժշկական փորձաքննության արդյունքներից տեղեկություն չունենք. պաշտպան«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասինՄոսկվա-Երևան թռիչքի տոմսերը կտրուկ էժանացել ենԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսն Իսրայելին զգուշացրել է՝ հարկ եղած դեպքում կհարվածի նրա միջուկային օբյեկտներինԱրտակ Ալեքսանյանի տան բակում 2 արկ է ընկելԱդրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակՎաշինգտոնն ու Բրյուսելը ցանկանում են տապալել Վրաստանի իշխանությանը․ ՌԴ Պետդումայի խոսնակԴավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժեց միջնորդությունըՏավուշցիները գիտակցում են, որ Փաշինյանը եկել էր իրենց գլխի տակ փափուկ բարձ դնելու. ՊետրոսյանԱյս խումբը չունի ռազմավարություն, սրանք միայն զիջում են, հանձնում և մտածում թե ինչպես արդարացնեն. ԽաչիկյանՌուսական զորախումբը հեռանում է Լեռնային Ղարաբաղից. ո՞րն է հապշտապության պատճառը Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց (տեսանյութ)Անչափահաս աղջկա նկատմամբ սեռական բռնություն կատարած տղամարդկանց հայտնաբերել են. մանրամասներՎրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածելԱրտակարգ դեպք Պուշկին փողոցում. ի՞նչ է տեղի ունեցել (տեսանյութ)«Գլխավորն է՝ չանցնել սահմանը. Երևանը կարող է հրաժարվել Բաքվի հետ խաղաղության պայմանագրից» ՀՀ-ում ԵՄ դիտորդները հետախուզական գործունեություն են ծավալում. ԶախարովաԵս չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Նոր նշանակումներ՝ Մայր ԱթոռումԱրցախի հիմնախնդրի կարգավորում, հայ պատանդների ազատ արձակում. ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդը», ներկայացվել են նպատակներըՍիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել ԱրարատումՄանկապղծության դեպք՝ Վարդենիսում. 13-ամյա աղջկա են բռնաբարելԱրտակարգ դեպք Հայաստանում. 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացունՄոսկվայում ադրբեջանցին, իրեն նկատողություն անելու համար, սպանել է տղամարդունՔաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետումՌԴ-ն Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում ռազմաքաղաքական տեղեկատվության արտահոսքի մասինՀայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն Որ հիվանդությունների դեպքում զինծառայությունից ազատվել հնարավոր չի լինիՆոր օրենք՝ դպրոցականների համարԼավ լուր ԼՂ-ից տեղահանված ուսուցիչների համարStop_nikol ակցիան կառավարության շենքի դիմաց. այս պահին ընթանում է նաև կառավարության նիստը «Պրոթեզով մարդ է, խի՞ եք տանում»․ քաղաքացիները՝ ոստիկանին Նավթի գները նվազել են Նոր մանրամասներ 36 կգ ոսկու գողության մասովԱրցախցիներ, ո՞ւր եք, ինչո՞ւ չեք միանում ՃՏՊ մահվան ելքովՉնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Չեռնիգովում զոհերի թիվը հասել է 18-ի Մեկ օրում՝ երկու երկրաշարժԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունըԿիրանցի արոտավայրերը, այգիները, այլ հողեր անցնելու են Ադրբեջանին․ զեկույցՖանտազիաներ ու սառը հաշվարկ. ինչքանո՞վ են իրականում մոտ իրար Հայաստանն ու Հնդկաստանը 
Ամենադիտված