Փոխարժեք՝
486.3
$
515.5
8.37

Վրույր Փենեսյանի 25 հազար դոլարանոց «BMW»–ն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ազգային Ժողովի նախագահի խորհրդական Վրույր Փենեսյանը նախորդ տարի ավտոմեքենաների առքուվաճառքով է զբաղվել: Ինչպես տեղեկանում ենք պաշտոնյայի Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած 2015 թ. տարեկան հայտարարագրից՝ նա անցյալ տարի երկու «BMW» մակնիշի ավտոմեքենա է գնել 25 հազար և 20 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ: Ըստ հայտարարագրի, սակայն, 20 հազար դոլար արժողությամբ ավտոմեքենան նույն տարում էլ վաճառել է՝ իրեն թողնելով միայն «BMW 760 LI» մակնիշինը: 
Փենեսյանի 2015 թ. տարեկան դրամական միջոցները կազմել են 45 հազար ԱՄՆ դոլար և 8 միլիոն դրամ: Իսկ տարեկան եկամուտներն էլ ստացվել են աշխատավարձից և կազմել 2 միլիոն 833 հազար դրամ: 
Փենեսյանի կինը՝ Մարիաննա Ամերիկյանը, հայտարարագրել է 15 հազար ԱՄՆ դոլար դրամական միջոցներ և 2 միլիոն 300 հազար դրամ տարեկան եկամուտ:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

loading...
Loading...
website by Sargssyan