ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գագիկ Սուրենյանը պաշտոն է ստացել

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Գագիկ Սուրենյանը նշանակվել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում. «Հայաստանի Հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության տնօրեն Լևոն Վարդանյանի 18/01-Ա հրամանով 2017 թվականի հունվարի 9-ից ես` Գագիկ Սուրենյանս, նշանակվել եմ օդերևութաբանության կենտրոնի պետ: Աշխատանքիս գնահատականի համար շնորհակալություն եմ հայտնում ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Լևոն Վարդանյանին:

Իմ աշխատանքի գնահատանքը միշտ ոգևորել է ինձ և մոտիվացրել ավելի մեծ պատասխանատվությամբ ու պատրաստակամությամբ ծառայել Հայաստանի Հանրապետությանը և ժողովրդին: Պետական այս բարձր պաշտոնն ինձ համար որքան ոգևորող է, նույնքան էլ՝ պարտավորեցնող:

Պարտավորված եմ զգում հետագայում նույնպես բարեխղճորեն իրականացնելու ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պարտականությունները՝ գիտակցելով դրա կարևորությունը պետության, հանրության և տնտեսության կայուն զարգացման, բնակչության առողջության և ունեցվածքի պաշպանության գործում»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular