ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Երևանում ինչպես է Opel-ը մխրճվում Mercedes Sprinter-ի մեջ.

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է 2016 թվականի դեկտեմբերի 24-ին Երևանում՝ Թբիլիսյան խճուղում տեղի ունեցել խոշոր ավտովթարը։ Տեսանյութից պարզ երևում է, որ վթարի մեղավորը Opel մակնիշի 34 PP 440 համարանիշի ավտոմեքենայի վարորդ՝ 31-ամյա Սերյոժա Սարգսյանն է, ով առաջին գծից մտնում է երկրորդական շարք, ստեղծում վթարային իրավիճակ մյուս վարորդի համար, ինչն էլ հանգեցնում է ավտովթարի, որի հետևանքով Opel-ի վարորդին փրկարարներն ու բժիշկները մեծ դժվարությամբ դուրս են բերում ավտոմեքենայից և տեղափոխում հիվանդանոց։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2016 թվականի դեկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։

Ժամը 15։00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում Opel մակնիշի 34 PP 440 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Mercedes Sprinter մակնիշի 88 CC 885 համարանիշի ավտոմեքենային։ Վթարի հետևանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Նրան ավտոմեքենայից դուրս էին բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները և Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խմբի բժիշկները։ Վերջիններս նախ տեղում ավտոմեքենայի մեջ վիրավորին անհրաժեշտ օգնություն էին ցուցաբերել, իսկ հետո տեղափոխել հիվանդանոց։

Վթարի վայր էին ժամանել նաև Արաբկիր վարչական շրջանի կոմունալ ծառայության աշխատակիցները և Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողնրը։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն և ՃՈ Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժին, որտեղից պետք է ժամանեին քննիչն ու հետաքննիչը՝ տեղում պարզելու համար, թե որ կառույցն է հետաքննությունը սկսելու։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular