ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու է մեքենան կոչվում «Նիվա» (ֆոտո, վիդեո)

ՎԻԴԵՈ

Ինչպես է առաջացել «Նիվա» անվանումը: Այն ոչ մի կապ չունի ցանված դաշտերի կամ գյուղի հետ:

Դեռևս 1977թ.-ին «ԱվտոՎԱԶ»-ում հայտնվեց Lada 4×4 ամենագնացը, առավել հայտնի որպես՝ «Նիվա»: Այդ դեպքը կարելի է բացառիկ անվանել, քանի որ արտադրության 40 տարվա ընթացքում այն իր արտաքին տեսքը չի փոխել:

Եվ նույնիսկ այժմ այն համարվում է ամենաարտահանվող մեքենան: Գերմանիայում դեռևս մի քանի ամիս առաջ հայտնվեց Lada 4×4 հատուկ սերիա: Գնորդներին առաջարկում են 3 տարվա երաշխիք:

 

 

Վերադառնանք 70-ականներ: Հենց այդ ժամանակ ԽՍՀՄ նախարարների Խորհրդի ղեկավար Ալեքսեյ Կոսիգինն առաջարկեց Իժ, ԱԶԼԿ (Լենինյան կոմերիտմիության անվան ավտոմոբիլային գործարան) և «ԱվտոՎԱԶ» գործարաններին նոր մոդել ստեղծել, որը կլինի հարմարավետ և բանակային ամենագնացի հնարավորություններով:

Մի քանի տարի անց ԱԶԼԿ-ի դիզայներներն հանձնաժողովի դատին հանձնեցին «Մոսկվիչ-2150» ամենագնացը, սակայն այն չունեցավ սերիական արտադրությունը: Արդյունքում առաջացան Իժ-14-ն ու «Նիվա»-ն:

Ինչպես արդեն նշեցինք, «Նիվա» անվանումը ոչ մի կապ չունի ցանված դաշտերի կամ գյուղի հետ: Այն առաջացել է գլխավոր դիզայների դստրերի՝ Նատալյայի և Իրինայի, և մյուս գլխավոր դիզայների որդիների՝ Վադիմի և Անդրեյի անվանումների առաջին տառերից:

Հանձնաժողովը պետք է ընտրեր՝ «Նիվա», թե՝ Իժ-14: Դիզայներներից մեկը պնդում էր, որ դրանց միջև նմանություն կարելի էր գտնել:

Պաշտպանության նախարարությունը, որին պատկանում էր գործարանը, որոշում կայացրեց, որ «Նիվա»-ն կմնա միակ ծրագիրը սերիական արտադրության համար:

FIAT-127

Գինը 9000 ռուբլի էր, փոքր ինչ էժան «Վոլգա»-ից:

Գերմանիայում «Նիվա»-ի գնման համար անհրաժեշտ էր հերթ կանգնել, ինչպես «Մերսեդես»-ի համար:

2000թ.-ից LADA 4х4 արտադրվեց նաև Էկվադորում:

LADA Niva Marsh՝ հարմար է որսորդության, ձկնորսության համար:

«Շտապօգնության» մոդիֆիկացում

Սովորական «Նիվա»-ն 15 տարի աշխատեց Անտարկտիդայում, Բելլիննսգաուզեն կայանում: Այժմ այն գտնվում է «ԱվտոՎԱԶ»-ի թանգարանում:

«Рысь» մեքենան բարձր ամենագնացային հատկանիշներ ունի, այն հավաքում են կոնկրետ պատվիրատուի համար:

News Hunter հատուկ հավաքածուն լրագրողների համար

«Տիբեթ-99»-ը Հիմալայներում ծովի մակարդակից 5726 մ բարձրության վրա:

LADA 4×4 բուլդոզեր

 

 

 

 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular