ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանցագործ աշխարհում հայտնի Քանաքեռցի Տույը իր շքախմբով «հյուրընկալվեց» ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վաչությունում

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Shamshyan.com-ը գրում է.

Հանցագործ աշխարհում հայտնի Քանաքեռցի Տույ մականվամբ Արթուր Ղազարյանը իր շքախմբով կրկին հայտնվել է ոստիկանության ուշադրության կենտրոնում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հունվարի 9-ին, կեսօրին Տույը և նրան ուղեկցող 3 ավտոմեքենաներ, որոնք եղել են BMW մակնիշի՝ խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները՝ հայտնվել են ոստիկանության ուշադրության կենտրոնում: Հաշված րոպեների ընթացքում Տույը իր թիկնապահներով հյուրընկալվել են ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում: ՀՀ ոստիկանությունը զգուշացնում է, որ ոչ ոք արտոնյալ չէ և չպետք է փորձեն մի քանի ավտոմեքենաներով ճանապարհային երթևեկության կանոնները խախտելով՝ թրև գան հանրապետությունում, հակառակ դեպքում՝ անկախ օրինախախտի զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, իր շրջապատում հայտնի լինելուց, միևնույն է՝ հայտնվելու են համապատասխան վայրում: 

Շարունակությունը` այստեղ

Լուսանկարը` Armlur.am-ի 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular