ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր երեխաները պետք է պարապեն, ուժեղ տղերք դառնան, որ օտար երկրներում ցույց տան սահմանին ապրող հայի ուժն ու հզորությունը . Հայկ Ղուկասյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2016 թվականի դեկտեմբերի 18-ին Պրոֆեսիոնալ ԱրմՖայթինգ ֆեդերացիան Տավուշի մարզի սահմանամերձ Վարագավան, Պառավաքար համայնքներում ԱրմՖայթինգ մարզական ակումբին տրամադրեց նոր մարզական գույք պատշաճ մարզումներ իրականացնելու համար:

ԱրմՖայթինգ ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանն իր խոսքում նշեց, որ բոլոր սահմանապահ համայնքներում բացելու են  մարզական ակումբներ և ապահովելու նոր մարզական գույքով առանց պետական աջակցության:Ինքն անձամբ յուրաքանյուր շաբաթ և յուրաքանչյուր օր  հետաքրքրվելու է սահմանամերձ գյուղերում սպորտով զբաղվող երիտասարդների հաջողություններով ու ձեռքբերումներով, ինչպես նաև տարվա ընթացքում կազմակերպվելու են միջոցառումներ սահմանամերձ բոլոր գյուղերում:

ֆեդերացիայի նախագահը իր խոսքում հավելեց նաև, որ սահմանամերձ բոլոր գյուղերից մեր մարզիկները  կմասնակցեն  միջազգային մրցաշարերի օտար երկրներում  ու ցույց կտան սահմանին ապրող մարդու ուժն ու հզորությունը:

«Մեր երեխաները պետք է պարապեն, ուժեղ տղերք դառնան, որ սարերից այն կողմ նայեն, տեսնեն, թե ինչքան հզոր սերունդ ունենք մենք»:

 Առավել մանրամասն` տեսանյութերում

 Նյութը պատրաստեց 1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular