Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկրորդ պատերազմն ընդհատվե՞լ է. Սպասել երրորդի՞ն, թե՞ ոչ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1in.am-ը գրում է.

2016թ. ապրիլի 2-ին Ադրբեջանի սկսած պատերազմը և ապրիլի 5-ին հաստատված հրադադարը դժվար է ասել, թե որքան կտևի։ Վերջին ամիսներին մերթընդմերթ ակտիվացող և պասիվացող թշնամու գործողությունները պատերազմի դաշտում մեծապես պայմանավորում են արտաքին՝ աշխարհաքաղաքական և ներքին՝ սոցիալ-քաղաքական զարգացումները։ Ամենևին չի բացառվում անգամ, որ երբ այս տողերը հրապարակվեն, Ադրբեջանը կրկին ու հերթական անգամ խախտի հրադադարը:

Համենայնդեպս, այդ պետության ռազմաքաղաքական ղեկավարությունն այլևս լիովին բացահայտել է իր անմեղսունակությունը և անկանխատեսելիությունը բոլոր առումներով: Եվ ըստ այդմ՝ առկա հրադադարն անգամ երկարաժամկետ լինելու դեպքում ինքնին չի կարող Հայաստանի և Արցախի համար լինել անվտանգության երաշխիք, եթե չամրագրվի հրադադարի շատ հստակ մեխանիզմների շուրջ պայմանավորվածություններով և պարտավորություններով:

Անգամ նման պարտավորություններն, իհարկե, երաշխիք չեն կարող հանդիսանալ Ալիևի հետ գործ ունենալու դեպքում, սակայն սա նվազագույնն է, որ այժմ հրամայական է Հայաստանի և Արցախի համար: Եվ ուրեմն այստեղ ակնհայտ է, որ կա ահռելի խնդիր դիվանագիտական ճակատում, և երկու հայկական պետությունները պետք է ձեռնամուխ լինեն այդ խնդիրը լուծելուն:

Իրավիճակը շատ հստակ է՝ հայկական բանակը ապրիլյան երեք-չորս օրերին, ըստ էության, կանգնեցրել է վերջին երեք-չորս տարիներին ահռելի քանակությամբ սպառազինություն կուտակած հսկա ռազմական մեքենան, որը գերազանցում էր մեզ թե՛ մարդկային թվաքանակի, թե՛ սպառազինության ծավալների առումով: Սակայն մեր՝ առավելապես 18-20 տարեկան պատանիներով ու երիտասարդներով համալրված զինված ուժերը կարողացել են ոչ միայն կանգնեցնել այդ մեքենան, որտեղ մեծ թիվ են կազմում նաև վարձկանները, այլև ըստ էության ստիպել այդ մեքենային հետ գնալ, ընդ որում՝ այնպես ու այնքան, որ քաջարի և խրոխտ Ալիևը ստիպված է գոնե առժամանակ շունչ քաշելու համար գնալ հրադադարի:

Հայկական բանակն արել է իր գործը հերթական անգամ և հերթական անգամ սպասում է, թե ինչ է անելու հայկական դիվանագիտությունը: Ապրիլյան օրերին այդ ուղղությամբ նախանշվեցին մի քանի նշաձողեր, և մնում էր դրանք ամրացնել ու դրանցում սահմանված նպատակներին հասնել:

Մասնավորապես, Սերժ Սարգսյանը հայտարարեց Արցախի հետ ռազմաքաղաքական պայմանագրի կնքման նախապատրաստության մասին՝ միաժամանակ նշելով, թե չի կարող խոսք լինել որևէ նոր հրադադարի համաձայնագրի մասին, քանի որ կա 1994 թվականի համաձայնագիրը: Ամենայն հավանականությամբ, հայկական կողմի համար այստեղ արժեքը Լեռնային Ղարաբաղի ստորագրությունն է, և եթե նոր հրադադարի համաձայնագրում լիներ նման ստորագրություն, ապա Հայաստանի համար էլ դա սկզբունքորեն կլիներ ընդունելի: Սակայն սա, իհարկե, անկասկած քիչ էր՝ վերադառնալ կամ վերահաստատել 1994 թվականի ստորագրություններն ու պայմանավորվածությունները:

Ադրբեջանը թույլ է տվել խոշոր սադրանք, մեծ հանդգնություն, և եթե ռազմական առումով նրան չի պարտադրվել զուտ ֆիզիկական պարտություն և նոր տարածքային կորուստ՝ իհարկե, մտածելով նաև հայկական զինված ուժերի կյանքերի մասին, ապա դա պետք է փոխհատուցվեր դիվանագիտական դաշտում բանակցային գործընթացում նոր իրավիճակ բերելով, որն անխուսափելիորեն պետք է ենթադրեր Լեռնային Ղարաբաղի որակապես նոր կարգավիճակ, նոր՝ անգամ 1994-ի համաձայնագրի համեմատ:

Հայկական դիվանագիտությունը չկարողացավ լուծել այդ խնդիրը, և Լեռնային Ղարաբաղը կարգավորման գործընթացում չստացավ սուբյեկտայնություն, ինչը նշանակում է, որ դիվանագիտությունը հերթական անգամ անհամարժեք գտնվեց զինված ուժերի գործունեությանը և տապալեց նրանց արձանագրած արդյունքները: Իսկ այդ դեպքում կարող ենք չկասկածել, որ շատ շուտով իրադարձությունների զարգացումը կրկին կբերի նրան, որ հայկական զինուժը ստիպված կլինի բավական ծանր գնով կրկին ուղղել դիվանագիտության սխալների և վրիպումների հետևանքները:

«Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»ՈՒՂԻՂ․ գերլարված իրավիճակ՝ ՏավուշումКВН-ի երկարամյա հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը թողնում է աշխատանքը․ հայտնի է պատճառը «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Ո՞վ է մահացած 22-ամյա մոպեդավարըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կմ-ը կարելի է սահմանազատված համարել․ ԱլիևԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Միակողմանի հանձնում՝ հայկական կողմից․ Նաիրի ՀոխիկյանԱհազանգ․ Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»Վթարային ջրանջատում է սպասվում․ 24 ժամ ջուր չի լինի«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ» Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ» Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ» ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ» Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Ոստիկանության առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից ու վերածվել են քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ ԻրավապաշտպանՍերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Ալիևը դուխ կանե՞ր՝ ասեր՝ Հայաստանը պիտի Սահմանադրությունը փոխի, Անկախության հռչակագիրը փոխի, «Զանգեզուրի միջանցքը» տա, Արարատ լեռից էլ հրաժարվիՈղջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ ՊետդեպարտամենտԲաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատելԱմերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ ԼուկաշենկոՀիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ)Չնայած այն սարսшփներին, որոնց հայ ժողովուրդը բախվել է և շարունակում է բախվել, դրանք չեն կոտրել նրա հավատը, վճռականությունը կամ գոյատևելու կամքը․ ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ ՇիֆՀայաստանին սպառնում է ներքին շրջափակում. «անկլավները» հանձնելու վտանգներըՀայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակվում է փակ մնալ Կիրանցի հատվածումՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակինՏավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ)Կենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ)Չեմ զարմանա, որ շատ շուտով Հայոց Ցեղասպանության ընթացքում «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա. Արտակ ԶաքարյանՀող հանձնողները և Ցեղասպանությունը ուրացողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)Կիրանցում պայքարը շարունակվում է․ բնակիչները պնդում են՝ անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարևանությամբԱնհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութՌազմաօդային ուժերում ասել են, թե երբ Patriot հակաօդային պաշտպանության համակարգը կարող է խոցել«Կինժալ»-ինԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութԲայդենը ստորագրեց Ուկրաինային օգնություն տրամադրելու օրենքների փաթեթըՕսմանյան կայսրության ծրագրած ցեղասպանությունը քիչ էր մնում ոչնչացներ հինավուրց ժողովրդին, քրիստոնեական կորիզին, որը ծաղկում էր Հարավային Կովկասում․ Հունաստանի նախագահԽաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող է լուրջ միջազգային օգնություն դառնալ Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման գործում. Սիրանուշ Սահակյան
Ամենադիտված