ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երեւանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

ԻՐԱՎՈՒՆՔ

Երեւանի Անդրանիկի փողոցի թիվ 82 շենքի բնակարաններից մեկում այսօր` հունվարի 6-ին, 86-ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Ժամը 11:03-ին ահազանգ է ստացվել, որ դուռը փակվել է, ներսում գտնվող բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ահազանգը վերաբերվում է Միքայելյան փողոցի բնակարաններից մեկին:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում՝ հյուրասենյակի հատակին, հայտնաբերվել է 1931 թվականին ծնված Վ.Կ.-ի դին:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular