Փոխարժեք՝
483.3
$
520.5
8.34

«Սուրբ ծնունդ» ավանդական տոնակատարություն՝ Ֆիլհարմոնիայի հետ

Հայաստանի պետական ֆիլհարմոնիան հունվարի 6-ին հրավիրում է միասին նշելու սուրբծննդյան տոնը`արդեն իսկ մոռացված տարբերակով: Նպատակ ունենք վերականգնելու և մասսայականացնելու սուրբծննդյան ժողովրդական ավանդական ծիսակարգը:
 
Ժամը 15.00-ին երթով, երգուպարով, խաղերով ու բարձր տրամադրությամբ Ֆիլհարմոնիայից (Աբովյան 2) տոնախմբության մասնակիցները շարժվելու են դեպի Ազատության հրապարակ, ուր կանցկացնեն սուրբծննդյան ավանդական տոնակատարություն:
 
Հայկական ավանդական կենաց ծառի (տոնածառ) զարդարում
Կաղանդի երգեր
Սուրբծննդյան և Հայտնության ավետիսներ
Ամանորյա ծիսական խաղեր
Երգեր ու պարեր
Տարի հացի ծիսակարգ
 
Միջոցառմանն իրենց մասնակցությունն են բերել «Տոնացույց» ժողովրդական թատրոնը, «Մասունք» ազգագրական երգի-պարի խումբը, որոնք լավագույնս են տիրապետում ավանդական ծիսակարգին. նրանք գրագետ մատուցմամբ ներկաներին կպատմեն, կցուցադրեն, մասնակից կդարձնեն մեր նախնիների ավանդույթներին:
 
Հարկ ենք համարում նշել, որ նման միջոցառում այսքան լայնածավալ դեռևս չի իրականացվել և համոզված ենք, որ կանցկացնեք հետաքրքիր և ուսանելի ժամանակ:
 
 
 
loading...
Loading...
website by Sargssyan