ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես իմ հավանությունը տվեցի, սակայն Մկոն մերժեց...Հայկ Մարության

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հումորիստ, դերասան Հայկ Մարությանը Ազատություն ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, խոսել է Մկրտիչ Արզումանյանի հետ կարգին ընկերության դադարեցման պատճառների մասին հայտնի հարցին: «Այս մասին շատ եմ խոսել ու ստիպված եմ կրկնել՝ աշխատանքային առումով մենք եկել ենք այն եզրահանգմանը, որ պետք է աշխատենք առանձին, ճիշտն ասած՝ դա իմ իդեան չի եղել, սակայն եթե երկուսից մեկն ուզում է առանձին աշխատել, մյուսը չի կարող նույնը չանել...Կարգին թիմը կա, գործում է, ֆիլմեր է նկարահանում, ցավոք սրտի, դրանից բացակայում է Մկրտիչ Արզումանյանը: Առանձին աշխատանքից հետո իմ կողմից բազմիցս առաջարկներ է եղել Մկոյին՝ միասին երբեմն նախագծեր անել, սակայն հավանություն չի ստացել նրա կողմից: Ի դեպ, էս վերջերս մեկն ինձ հետ եկել էր հանդիպման, որ գովազդ էր առաջարկում՝ Կարգին Մկոյի և Հայկոյի մասնակցությամբ, ես իմ հավանությունը տվեցի, Մկոն մերժեց...Պատճառների մասին, իրոք, չգիտեմ...Ու ինձ այս հարցով ինչքան դիմեք՝ ես նույն պատասխանն եմ տալու...Ես պատրատս եմ աշխատել, բայց... »,­մասնավորապես ասել է Հայկ Մարությանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular