Առաջին ալիքը` Ֆելիքս Խաչատրյանի հեռուստաեթեր վերադառնալու մասին
ՖՈՏՈ![Առաջին ալիքը` Ֆելիքս Խաչատրյանի հեռուստաեթեր վերադառնալու մասին](/timthumb.php?src=/disc/20-07-17/59d6679c481a77a038a68215332433d8.jpg&w=780)
Life.Tert.am-ը գրում է.
Լուրեր են տարածվել, որ ռեփեր Ֆելիքս Խաչատրյանը վերադառնում է հեռուստաեթեր։ Նա երկարատև դադարից հետո իր գործունեությունը կծավալի Հանրային հեռուստատեսությունում։ Tert.am Life–ը լուրերի իսկությունը ճշտելու համար կապ հաստատեց Առաջին ալիքի հասարակայնության և կապերի բաժնի հետ։
Վերջիններս ոչ հաստատեցին և ոչ էլ հերքեցին տարածված լուրերը։ «Այս պահին մենք ոչինչ չենք կարող հայտնել։ Որոշ ժամանակ անց մենք այդ մասին կտեղեկացնենք»,– հայտնեց Առաջին ալիքի հասարակայնության և կապերի բաժինը։