Իրանական բանակը զգուշացնում է. պատասխան հարված կհասցնենք բոլոր նրանց, ովքեր բացում են իրենց օդային տարածքը Իսրայելի առաջ՝ Իրանի վրա հարձակվելու համար։
Իսրայելի ուղղությամբ կգործարկվեն, ենթադրաբար, 400-ից մինչեւ 500 անօդաչու թռչող սարքեր եւ հրթիռներ Իրաքից, Սիրիայից, Հարավային Լիբանանից եւ Եմենի հուսիթների վերահսկողության տակ գտնվող շրջաններից, սակայն հիմնական մասը կգործարկվի Իրանից. այդ մասին ABC News հեռուստաալիքին հայտնել Է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան: