Հայաստանի վերջը. Երևանի փողոցներում պատրաստի դավաճաններ կան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանը ցանկանում է դառնալ ԵՄ հաջորդ «թեկնածության թեկնածու» և շտապում է հնարավորինս շուտ հայտ ներկայացնել, գրում է Tsargrad.tv-ն։
Անդամակցությանը երկու տասնամյակ սպասող թուրքերի, կամ, անգամ վրացիների թեկնածության օրինակները ոչինչ չեն սովորեցրել։
Վարագույրի հետևում քննարկելով եվրոպացիներին հնարավորինս շուտ միանալու հնարավորությունը` իշխանությունները հայերին չեն հարցնում, թե դա արդյո՞ք իրենց պետք է։ Իսկ մենք հարցրինք:
Վերջերս Հայաստանում սոցիոլոգիական հարցում է անցկացվել, և պարզվել է, որ հայերի գրեթե 60%-ը չի ցանկանում խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Եվ հիշեցնենք, որ ԵՄ-ն «թեկնածության թեկնածուներին» չի առաջարկում լավ հարաբերություններ պահպանել թե՛ Մոսկվայի, թե՛ Բրյուսելի հետ։
ԵՄ-ին միանալու նույնիսկ ուրվական հույսի գինը ռուսների հետ բարեկամության լիակատար խզումն է։ Մենք որոշեցինք պարզել, թե արդյո՞ք հայերը պատրաստ են դրան։ Բոլոր երևանցիներին, ովքեր համաձայնեցին զրուցել մեզ հետ, նույն հարցն ուղղեցինք՝ պատրա՞ստ եք հրաժարվել հայկական ինքնությունից, մշակութային ինքնությունից` հանուն ԵՄ-ին անդամակցելու, քանի որ դուք ստիպված կլինեք դա անել, առանց դրա ճանապարհ չկա:
Ցավոք, հարցվածներից շատերը հրաժարվեցին խոսել մեզ հետ: Մեզ անվանում էին և՛ «Նիկոլի սադրիչներ», և՛ «Պուտինի»՝ նույնպես սադրիչներ: Բայց, իհարկե, եղան նաև այնպիսիք, ովքեր իսկապես ցանկանում են անդամակցել Եվրամիությանը։
Իսկ դրա գինը նշանակություն չունի՝ արդեն մոտ վեց ամիս է ինչ-որ կերպ ապրում են առանց Ղարաբաղի։
«Ես ոչ միայն ուզում եմ, որ Հայաստանը անդամակցի ԵՄ-ին, ես հավատում եմ, որ այդ կերպ արդարությունը կվերականգնվի, և հարցը պարզապես դե յուրե կլուծվի,- ասել է դեղին բաճկոնով մի երիտասարդ, ով մոտ 25 տարեկան էր, զվարթ, բայց կտրականապես հրաժարվեց իր անունը տալ,- դե ֆակտո, Հայաստանն արդեն ամենասերտ կապերն ունի եվրոպական և արևմտյան աշխարհի հետ, յուրաքանչյուր երրորդ հայ ընտանիքից կա՛մ ապրել են, կա՛մ վաստակել, կա՛մ սովորել այնտեղ։ Ինչ վերաբերում է ինքնությանը, ապա այն մնացել է միայն Պուտինի նման մարդկանց գլուխներում:
Ո՞ւմ է դա պետք, ապագան պատկանում է գլոբալիզացիային։ Մենք բոլորս մի մոլորակի մարդիկ ենք, սա է գլխավորը»։
Մեզ թվում էր, թե հենց նոր խոսեցինք Ջորջ Սորոսի հետ։ Ի վերջո, նա է, որ տարբեր երկրներում պետական հեղաշրջման փորձերը բացատրում է գլոբալիզացիայի հասնելու ցանկությամբ, որպեսզի մարդիկ չունենան սեփական լեզուն, խոհանոցը, մշակույթը, անձնագրերը, բոլորը խոսեն անգլերեն և բառացիորեն աղոթեն ԱՄՆ ղեկավարության համար։
21-ամյա Աշոտ Գևորգյանը մի փոքր այլ կարծիքի էր, թեև նա նույնպես կողմ էր Հայաստանի արևմտյան ճամբարին միանալու գաղափարին:
«Անհասկանալի է, թե ինչո՞ւ պետք է հրաժարվել ինքնությունից, ես չեմ կարծում, որ դա այդպես է: Եվրոպայում ապրում են տարբեր գույների, աչքերի ձևի, հավատքի մարդիկ, և մեկը մյուսին չի նեղացնում: Ներեցեք ինձ, այնտեղ հրեաներն ապրում են արաբների հետ և ոչինչ, դա նորմալ է: Ֆրանսիայում է առաջացել ցեղասպանությունից հետո հայկական ամենամեծ սփյուռքներից մեկը: Հայերը ոչ միայն գնում են դեպի ԵՄ, այլ այնտեղ դառնում աստղեր: Կարծում եմ, որ նման բարեկամության և փոխգործակցության դիրքերից ավելի հեշտ է նույնիսկ պայմանավորվել Արարատի վերադարձի հարցով, քան մարտի դաշտում»: Դիտարկմանը, թե ԵՄ հիպոթետիկ մուտքով Արարատի մասին երազանքը գրեթե ընդմիշտ պետք է լքել, Աշոտը հրաժարվեց պատասխանել: Այնուամենայնիվ, կային նաև հայեր, ովքեր անկեղծ ասած չէին հասկանում, թե ինչո՞ւ է իրենց պետք անդամակցել Եվրամիությանը։ Շատերը, իհարկե, ընդհանրապես չեն լսել, որ Փաշինյանը գնում է այնտեղ. «Եվրո՞պա, ինչի՞ համար»: «Տպավորություն է ստեղծվում, որ Նիկոլին խնամում են հոգնած Զելենսկու տեղը զբաղեցնելու համար։ Այնտեղ էլ այդպես սկսվեց։ Մեկ ուրիշը հավատու՞մ է, որ ԵՄ-ն դեպի լավն է: Դուք տեսե՞լ եք, թե ինչ կա Թբիլիսիում։ Բագրատիոնի հուշարձանի դիմաց քարկոծված վրացիները համբուրվում են: Ոչ, ոչ եղբայրաբար, ինչպես կենացից հետո, այլ ինչպես սիրելի աղջկա հետ։ Սա Եվրամիության այն մասն է, որը պոկվել է նրանցից։ Իսկ Բորժոմիի վաճառքի գումարը, ինչպես գիտենք, դեռ Ռուսաստանից է գալիս»,- վրդովված ասել է 38-ամյա Կարեն Հովհաննիսյանը։
Իսկ 49-ամյա Տիգրան Աբրահամյանն էլ ասել է, որ ամեն ինչի մեղավորները ռուս վերաբնակիչներն են: «Հենց նրանք են առանց հայրենիքի, առանց դրոշի, որ դրդում են հայերին հիմարությունների։ Հայերին թվում է, թե մեծ թվով մարդիկ մտածում են նույն կերպ` ինչ Փաշինյանը, և նրանք հետևում են այդ առաջնորդությանը։ Բայց իրականում,- եզրափակել է Աբրահամյանը,- Հայաստանում մեծ թվով մարդիկ շատ հոգնած են, հյուծված են Ղարաբաղի շուրջ տխրությունից և ընդհանրապես չեն մտածում այնպիսի բարդ հարցերի մասին, ինչպիսին գլոբալ քաղաքականությունն է»։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը