Հայաստանը փորձում է Մոսկվայի հետ հարաբերությունները շահարկել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանը ամրապնդում է հարաբերությունները արևմտյան երկրների հետ` հանուն իր անվտանգության, դա ուղղված չէ Ռուսաստանի դեմ, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Տարածաշրջանային հարցերի և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը,- գրում է Choice-naroda.org-ը։
Սոցիալական հակամարտությունների լուծման կենտրոնի ղեկավար, Մոսկվայի առևտրաարդյունաբերական պալատի հաշտարարների քոլեջի նախագահ, PRISP կենտրոնի փորձագետ` Օլեգ Իվանովը խոսել է Արևմուտքի և Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների մասին։
«Ես թերահավատորեն եմ վերաբերվում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հնարավորությանը, միայն այն պատճառով, որ դա չափազանց անշահավետ է Երևանի համար: Այսօր Ռուսաստանի հետ երկրի ապրանքաշրջանառության տեսակարար կշիռը կազմում է 35%, ինչը գրեթե 3 անգամ գերազանցում է ԵՄ-ի հետ ապրանքաշրջանառության տեսակարար կշռին, և, քանի որ Հայաստանը սահմանակից չէ Եվրամիության երկրներին, Երևանի` դեպի Արևմուտք վերակողմնորոշվելու հատուկ հեռանկարներ չկան։ Ավելին, կարծում եմ, որ չնայած եվրոպացիների տված խոստումներին, ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր որոշումը աղետ կլինի երկրի տնտեսության համար։ Ռազմական ոլորտում, թեև Երևանը դադարեցրել է աշխատանքը ՀԱՊԿ-ում, բայց բոլորը հասկանում են, որ դեպի ՆԱՏՕ ճանապարհը փակ է Հայաստանի համար։ Ոչ Ռուսաստանը, ոչ Իրանը, մեղմ ասած, չեն համաձայնի նման շրջադարձի, և ոչ էլ Թուրքիան՝ ՆԱՏՕ-ի անդամը և Ադրբեջանի մերձավոր դաշնակիցը, կանաչ լույս չի վառի Երևանի առաջ։ Բացի այդ, երկրի արտգործնախարարը հայտարարել է, որ Դաշինքին անդամակցելու ծրագրեր չկան և նշել, որ Հայաստանն արդեն իսկ ակտիվորեն համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ և մասնակցում նրա մի շարք գործողություններին։ Ես կարծում եմ, որ Երևանի այս բոլոր հայտարարությունները Մոսկվայի հետ հարաբերությունները շահարկելու յուրօրինակ փորձեր են»:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը