Հետախուզվում էր խարդախության և կաշառք ստանալու մեղադրանքով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԳՆ ոստիկանության Ապարանի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 25-ին ՌԴ-ից վերադարձել է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ (Խարդախությունը) և 311-րդ (Կաշառք ստանալը) հոդվածների մեղադրանքով հետախուզվող 49-ամյա Խաչատուր Ս.-ն:
Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
Խափանման միջոցը՝ կալանք: