ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 29 նոյեմբեր)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխության համաշխարհային օր, Ալբանիա՝ Ազատագրության օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1909– ծնվել է նշանավոր ճարտարապետ, պրոֆեսոր Վարազդատ Հարությունյանը:
1911 –ծնվել է բանաստեղծ, ճարտարապետ, ճարտարապետության դոկտոր-պրոֆեսոր Ռուբեն Աղաբաբյանը:
1917 - ծնվել է հայ խորհրդային շինարար Կոստանդին Մարությանը:
1919 - ծնվել է հրետանու գեներալ-լեյտենանտ Համբարձում Համբարձումյանը։
1920- Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն (ՌՀԿ), անցնելով հայ-ադրբեջանական սահմանը, իր ղեկավարությամբ գործող գնդով մտել է Քարվանսարա (Իջևան) և Հայաստանը հռչակել խորհրդային հանրապետություն։
1921 - ծնվել է արձակագիր, թարգմանիչ Ռաֆայել Արամյանը։
1924 - ծնվել է հայ խորհրդային դերասանուհի Մարուսյա Մարտիրոսյանը:
1925- Հիմնադրվել է Երևանի Արաբկիր վարչական շրջանը:
1929– ռուս դրամատուրգ Սմիռնովի «Պայթյուն» պիեսի բեմադրությամբ իր գործունեությունն է սկսել Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը:
1943-ստեղծվել է Հայաստանի Գիտությունների ակադեմին, որի առաջին նախագահ է դարձել Իոսիֆ Օրբելին:
1945-առաջին անգամ ներկայացվել է Չուխաջյանի «Արշակ 2-րդ» օպերան:
1947 - ծնվել է օրթոպեդ, ուռուցքաբան Սերգեյ Սեինյանը:
1950 – տեղի է ունեցել Երևանի Մայր Հայաստան հուշահամալիրի բացումը։
1951 - վախճանվել է նշանավոր գրող, դրամատուրգ, մանկավարժ, հասարակական գործիչ Լևոն Շանթը:
1956- հեռարձակվել է Հայկական հեռուստատեսության առաջին հաղորդումը:
1967– Երևանում տեղի է ունեցել Ծիծեռնակաբերդի Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի բացումը։
1988- ԽՍՀՄ-ում դադարեցրել են խլացնել «Ազատություն» և «Ազատ Եվրոպա» ռադիոալիքները:
2013-չնայած Հայաստանի իշխանությունների պատրաստակամությանը՝ Եվրոպան հրաժարվել է Հայաստանի հետ միայն քաղաքական բարեփոխումներ ենթադրող Ասոցացման համաձայնագիր ստորագրել:
2014- Եղվարդի մանկապարտեզի ավելի քան 50 երեխաների մոտ արձանագրվել է աղիքային ինֆեկցիա՝ շիգելիոզ:
2020- Ազատության հրապարակից մեկնարկել է մտավորականների միաբանության երթը, որի նպատակն է եղել աջակցել ռազմագերի զինվորներին և զինծառայողների հարազատներին և ձայնը հասցնել միջազգային բոլոր հեղինակավոր կառույցներին:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1314 —վախճանվել է ֆրանսիայի թագավոր ֆիլիպ 4-րդ Գեղեցիկը:
1797– ծնվել է իտալացի երգահան Գաետանո Դոնիցետին։
1802 —ծնվել է գերմանացի գրող, նովելիստ Վիլհելմ Հաուֆը:
1830 —սկսվել է լեհական ազգային-ազատագրական ապստամբությունը:
1832 —ծնվել է ամերկացի գրող, ֆեմինիստուհի Մեյ Օլկոտտը, որը պատմության մեջ առաջին կինն է, որը գրանցվել է քաղաքական ընտրույթուններին մասնակցելու համար որպես թեկնածու:
1870- սկսվել է Նիկոլայ Պրժևալսկու առաջին ճանապարհորդությունը Կենտրոնական Ասիա:
1899 —հիմնադրվել է Բարսելոնա ֆուտբոլային ակումբը:
1932– ծնվել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը։
1938 —Ջոն Ջոնսը Aeronca 50 Chief թեթև ինքնաթիռով 30 ժամ 47 րոպեի ընթացքում կտրելով 4484 կիլոմետր հեռավորություն Լոս-Անջելոսից թռել և հասել է Նյու-Յորք:
1945-սահմանադիր ժողովը հայտարարել է Հարավսլավիայի ֆեդերատիվ Ժողովրդական Հանրապետության ստեղծման մասին:
-տեղի է ունեցել աշխարհում առաջին փրկարարական գործողությունն ուղղաթիռի օգնությամբ:
1947– ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան որոշել է Պաղեստին պետությունը բաժանել արաբական և հրեական մասերի։
2001– վախճանվել է անգլիացի ռոք-երաժիշտ, կիթառահար, երգիչ, The Beatles խմբի անդամ Ջորջ Հարրիսոնը։
2002 —Մոսկվայում Ռիմսկի-Կորսակովի «Ձյունանուշիկ» օպերայի պրեմերայով բացվել է Մեծ թատրոնի նոր բեմը:
2009 —Շվեյցարիայում տեղի է ունեցել հանրաքվե, որի արդյունքը եղել է երկրում մինարեթների կառուցման արգելքը:
2021 —վախճանվել է խորհրդային և ռուսական կինոռեժիսյոր, սցենարիստ, դերասան, պրոդյուսոր Վլադիմիր Նաումովը:
Կ. Խաչիկյան