Հայ ծանրորդները ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել
ՍՊՈՐՏ![Հայ ծանրորդները ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել](/timthumb.php?src=disc/03-08-23/ffbe8e64fffd6f35a490e54798e902de.jpg&w=780)
Alphanews.am-ը գրում է.
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Լիանա Գյուրջյանը (87 կգ) նվաճել է երկամարտի ոսկե մեդալը 221 կգ արդյունքով։ Նա առաջինն է եղել նաեւ պոկում եւ հրում վարժություններում։
Պետրոս Պետրոսյանը նվաճել է երկամարտի արծաթե մեդալը 370 կգ արդյունքով։ Պոկում եւ հրում վարժություններում նա եւս դարձել է արծաթե մեդալակիր։
![](https://media.alphanews.am/wp-content/uploads/2023/08/03105846/365235508_676939614462393_4366179104972252118_n-1024x953.jpg)
Հիշեցնենք, որ Հայաստանի թիմն այս առաջնությունում արդեն նվաճել է 5 ոսկե, 5 արծաթե եւ 6 բրոնզե մեդալ: Երկամարտի ոսկե մեդալակիր են դարձել նաեւ 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը, Ռաֆիկ Հարությունյանը, Սուրեն Գրիգորյանը եւ Գարիկ Կարապետյանը։