«Ուղղակի ավելի լավ են պատրաստում». Ռուսաստանի Դաշնությունից ժամանած զբոսաշրջիկը հանգստացել է Հայաստանում և նշել տեղի բնակիչների այն հատկանիշները, որոնք զայրացնում են ռուսներին
ՄՇԱԿՈՒՅԹGlas.ru-ն գրում է, որ Ռուսաստանից մի բլոգեր երկար ժամանակ է անցկացրել Հայաստանում: Նա պատմել է տեղի բնակիչների առանձնահատկությունների մասին համեմատած ռուսների հետ:
Ըստ TrueStory Travel Zen ալիքի բլոգերի կան մի շարք առանձնահատկություններ, որոնցում հայերն ավելի լավն են, քան ռուսները։ Այսպիսով, զբոսաշրջիկը վստահ է, որ ամենալավ խորովածը հենց հայերն են պատրաստում։ Եվ դա միայն Հայաստանում, քանի որ Սոչիի հայկական խորովածը զիջում է տեղականին։
Զբոսաշրջիկը նաև հիացած է նրանից, թե որքան ակնածանքով են Հայաստանում վերաբերվում մշակույթին և չեն վարանում ցուցադրել դա։ Ռեստորաններում հաճախ են հնչում հայկական ժողովրդական երգեր, որոնց տակ պարում է տեղի հանդիսատեսը։
Ըստ զբոսաշրջիկի հայերն ավելի շատ փող աշխատելու ունակություն ունեն. Ավելին, ինչպես վստահ է բլոգերը, հայերը ցանկացած մանրուքից կարող են փող ստեղծել։ Սակայն զբոսաշրջիկը նշում է, որ հայերի բնավորության մեջ կան գծեր, որոնք կարող են լրջորեն զայրացնել օտարներին: Նախևառաջ տեղացիների զայրացնող հետաքրքրասիրությունը: Զբոսաշրջիկը նշել է նաև տեղացիների խստությունը, քանի որ խանութներից մեկում թույլ չեն տվել նկարահանումներ իրականացնել։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը