ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (07 հունվար)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ռուսաստան՝ Նապոլեոն Բոնապարտի զորքերին հաղթելու օր,
Եգիպտոս՝ Սեխմեթ աստծու օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1768 –ծնվել է ռուսական բանակի հրետանու հայազգի գեներալ-մայոր Իվան Աբամելիքը:
1825 –ծնվել է հայագետ Արսեն Այտնյանը:
1881 –ծնվել է գյումրեցի ժողովրդական զվարճաբան, առակախոս Պոլոզ Մուկուչը:
1909 —ծնվել է խորհրդահայ գիտնական-կոնստրուկտոր Սամվել Քոչարյանցը, որը իրականացրել է միջուկային և ջերմամիջուկային սպառազինության ստեղծում:
1920-վախճանվել է նշանավոր բանաստեղծ, քնարերգու, հասարակական գործիչ Վահան Տերյանը։
1923- ծնվել է նշանավոր երգիչ, հայկական ժողովրդական և աշուղական երգերի կատարող, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Նորայր Մնացականյանը։
1937 –ծնվել է պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր Լավրենտի Բարսեղյանը:
1971 –վախճանվել է մատենագետ Արմենակ Սալմասլյանը:
1976- ծնվել է աշխարհահռչակ բռնցքամարտիկ, մի քանի վարկածներով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը։
1987- ծնվել է ճանաչված երգչուհի Սիրուշոն։
1998-սկսվել է երկու օր տևած Հայաստանի անվտանգության խորհրդի նիստը, որի արդյունքում նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական է ներկայացրել:
2011-վախճանվել է թարգմանչուհի Անահիտ Բայանդուրը։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1325 — վախճանվել է Պորտուգալիայի թագավոր, բանաստեղծ, լուսավորող Դենիշ 1-ինը:
1558- Ֆրանսիան գրավել է մայրցամաքային Եվրոպայում գտնվող Անգլիային պատկանող վերջին տարածքը՝ Անգլիական Կալեն։
1610- Գալիլեո Գալիլեյը հայտնաբերել է Յուպիտերի չորս արբանյակները։
1785- ֆրանսիացի գյուտարար Ժան-Պիեռ Ֆրանսուա Բլանշարը Մոնգոլֆիե օդապարիկով կատարել է առաջին թռիչքը Լա Մանշ նեղուցի վրայով։
1827 —ծնվել է կանադացի ինժիներ-երկաթուղային Սենտֆորդ Ֆլեմինգը, որը հանդիսացել է փոստային նամականիշների դիզայներ և ժամային գոտիների ստեղծման առաջարկող:
1839 —ֆիզիկոս ֆրանսուա Արագոնը Փարիզի գիտությունների ակադեմիայի նիստում առաջին անգամ հայտնել է Դագերի և Նիեպսի կողմից դագերոտիպի հայտնագործման մասին: Հետագայում 1935 թվականից այդ օրը համարվել է լուսանկարչության հայտնաբերման օր:
1928- տեղի է ունեցել առաջին Ու-2 մակնիշի ինքնաթիռի («կուկուռուզնիկ») թռիչքը։
1943-վախճանվել է ազգությամբ սերբ ճարտարագետ, ֆիզիկոս, գյուտարար Նիկոլա Տեսլան։
1953 —ԱՄՆ-ի նախագահ Հարրի Տրումենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ունի ջրածնային ռումբ:
1979 —վիետնամական բանակի կողմից Կամբոջայում տապալվել է Պոլ Պոտի ռեժիմը:
1989 —վախճանվել է Ճապոնիայի 124-րդ կայսր Հիրոհիտոն, իսկ թագաժառանգ Ակիխիտոն հռչակվել է Ճապոնիայի նոր կայսր:
2015 —Փարիզի Charlie Hebdo-ի խմբագրատանը տեղի է ունեցել ահաբեկչական գործողություն, որի արդյունքում զոհվել է 12 անձ, իսկ 11-ը վիրավորվել է:
Կ.Խաչիկյան