ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աղջիկների մուտքն արգելվում է!!! Սա պետք է իմանան բոլոր տղամարդիկ.Ինչպե՞ս պարզել, որ աղջիկը կույս չէ

ՎԻԴԵՈ

Ի՞նչ արժեք ու նշանակություն ունի կուսությունն ամուսնական և սիրային գործերում։ Հայտնի է, որ պատվախնդիր և ավանդապահ հայացքների տեր տղամարդիկ մեծ կարևորություն են տալիս իրենց ապագա կողակիցների անխախտ կուսությանը։ Գաղտնիք չէ նաև, որ ոչ բոլոր նորահարսերն են կարողանում կուսության պարգևն  անվնաս հասցնել մինչև ամուսնական անկողինը։ 

 Կույսերի և կուսության մասինՈւրեմն, որպեսզի խուսափեն անախորժ բացատրություններից, երբեմն էլ՝ խայտառակությունից, նրանք պետք է դիմեն տարրբեր հնարքների։ Այս խնդրում նրանց օգնության են գալիս ավելի փորձառու ընկերուհիները,  երբեմն նույնիսկ՝ մայրերը։ Նրանք, օրինակ, խորհուրդ են տալիս  նորահարսին առաջին ամուսնական գիշերը կատաղի դիմադրություն ցուցաբերել տղամարդու սեռական նկրտումներին, ձևանալ չափազանց ամաչկոտ, հրաժարվել անկողնում հանվելուց, ճչալ վախից և կարծեցյալ ցավից և այլն: Պատահում են այնքան անտեղյակ ու միամիտ տղամարդիկ, որոնց համար այդ ամենը բավական է, որպեսզի համոզմունք ստեղծվի, որ իրենք գործ ունեն կույսի հետ:

Իհարկե, ոչ բոլորն են այդքան դյուրահավատ ու պարզամիտ, որ այդ միջոցը գործի։ Մի նորահարս, որը վաղուց արդեն կույս չէր, անկողնում սկսեց ընդդիմանալ նորափեսայի բնական մտադրություններին և ոչ մի կերպ չէր թողնում, որ ամուսնու մարմնի մի մասը թափանցի իր մեջ։ Զարմացած ամուսինը հարցրեց պատճառը, և կինն ասաց, որ վախենում է ցավից։ Այդ ժամանակ տղամարդը սրամիտ առարկեց։ «Եթե դու կույս ես, որտեղի՞ց գիտես այդ ցավի մասին, իսկ եթե կույս չես,  ուրեմն  ոչ մի ցավ էլ չես զգա»։

Երիտասարդ կնոջ անարատության ապացույցն է համարվում ճեղքված կուսաթաղանթից հոսած արյունը։ 

Գյուղերում և փոքր քաղաքներում սովորություն է պահպանվել հարսանեկան գիշերին հաջորդող առավոտը, ի տես հարևանների և համաքաղաքացիների, պատուհանից կախել նորահարսի արյան բծով սավանը։ Դա հպարտության առարկա է ծառայում և՛ հարսի ու փեսայի, և՛ սկեսրայրի ու սկեսրոջ, և՛ զոքանչի ու աներոջ համար։ Իսկ եթե նորահարսը հույս չունի բնական ձևով արյունոտել սավանը, ապա այդ չարիքի ճարն էլ է գտնվում։

Նախկին կույսերը հենց իրենք կամ հոգատար մայրիկների օժանդակությամբ մի քանի կաթիլ արյուն են հայթայթում սեփական մատից կամ հետույքից և նախօրոք բծավորում են սավանի համապատասխան տեղը: Ուրիշները պետք եղած արյունը վերցնում են հավերից կամ անմեղ կաքավներից՝ քորոցով թեթևակի ծակելով թռչնի մաշկը: Նորափեսաները մեծ մասամբ չեն նկատում նման նենգափոխումը, մանավանդ, եթե անկողին են մտնում՝ առատ հարսանեկան խնջույքից լավ հարբած։ Առավոտյան պարծանքով ու գոհունակությամբ դիտում են հարսի անմեղության ապացույցը։ Իհարկե, հնարավոր են և զավեշտական վրիպումներ. մի նորահարս, որն արդեն վաղուց կույս չէր, հավի արյամբ նախապես ներկել էր սավանը, սակայն փեսան. սաստիկ հոգնած, անկողին մտնելուն պես վայրկենապես քնեց։  

Նյութը՝ intermedia24.ru

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular