Ճապոնացի իսկական կնոջ 14 կանոնները
ՖՈՏՈՍա ոչ ֆանտազիա է, ոչ էլ հորինվածք, այլ ճապոնացի կանանց սահմանված կանոններն են:
Ահա ճապոնացի կանանց 14 հիմնական կանոնները՝ տղամարդու և ամուսնու հետ լավ հարաբերություն կազմելու համար:
1. Ձեր տղամարդը Ձեր թագավորն է
Երբե՛ք մի մոռացեք, որ Ձեր տղամարդը պետք է Ձեր կողմից ստանա ամենաբարձր առաջնահերթությունը Ձեր կյանքում: Նա կարևոր է քան Դուք ինքներդ, քան Ձեր ծնողները, Ձեր հետաքրքրությունները և նույնիսկ Ձեր երեխաները: Ձեր տղամարդը Ձեր կյանքի ամենակարևոր բանն է:
2. Վաղ արթնացեք
Անպայման առավոտյան արթնացեք մինչ նրա արթնանալը, որպեսզի պատրաստեք նրա համար առողջ նախաճաշ և համոզվեք, որ նա կստանա լավ օրվա սկիզբ: Եթե նա պետք է արթնանա և տանից դուրս գա Ձեզնից շուտ, Դուք միևնույնն է պետք է ապահովեք որպեսզի նախաճաշը պատրաստ լինի և սպասի նրան խոհանոցում:
3. Երբեք մի «սղոցեք» նրան
Երբեք մի մրթմրթացեք ինչ-որ բանի համար Ձեր տղամարդու վրա: Եթե նա աշխատանքից վերադառնալուց հետո ուզում է շատ խմել, ապա դա միմիայն աշխատանքի պատճառով է: Եթե նա մոռացել է աղբը թափել, դուք արեք նրա փոխարեն:
4. Մնացեք տանը
Երբ նա ծանր և լարված աշխատանքային ժամերից հետո վերադառնում է տուն՝ աշխատեք այդ ժամանակ գտնվել տանը: Եթե Դուք նույնպես աշխատանք ունեք և պետք է այն կատարեք օրվա ընթացքում, ապա աշխատանքից հետո անմիջապես վերադարձեք տուն:
5. Ժպտացեք
Երբ Ձեր տղամարդը աշխատանքից տուն է վերադառնում, դիմավորեք նրան լիաթոք և անկեղծ ժպիտով: Եթե Դուք ունեք հնարավորություն, ապա անցեք թեկուզ տասնյակ կիլոմետրեր նրա համար պաղ ըմպելիք բերելու համար:
6. Ընթրիք պատրաստեք
Քանի որ Դուք արդեն տանն եք և տուն եք եկել նրանից առաջ, պատրաստեք Ձեր տղամարդու համար համեղ ընթրիք: Նա աշխատանքից հետո կարող է հոգնած լինել, այդ իսկ պատճառով մերսեք նրան:
7. Բաց թողեք նրան ընկերների մոտ
Մի բարկացեք, երբ նա ուզում է գնալ և ամբողջ երեկոն անց կացնել ընկերների հետ: Ճանապարհեք նրան ժպիտով և ցույց տվեք նրան, որ Դուք հոգ եք տանում նրա մասին՝ դնելով նրա հետ, ճանապարհի համար բուտերբրոդ և գարեջուր:
Շարունակությունն՝ այստեղ