ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի հավաքականը բաց մարզում անցկացրեց Ֆուտբոլի ակադեմիայում

ՍՊՈՐՏ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումից առաջ՝ այսօր՝ մարտի 22-ին, բաց մարզում անցկացրեց ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում:

Մարզման ընթացքում ֆուտբոլիստները կատարեցին մի շարք վարժություններ, սակայն հիմնական շեշտը դրված էր գնդակով աշխատանքի վրա:

Մարզմանը մասնակցեցին 25 ֆուտբոլիստներ:

Ֆուտբոլիստներին մարզման ընթացքում աջակցում էին «Red Eagles» ֆան ակումբի անդամները:

Հայաստան-Բելառուս հանդիպումը տեղի է ունենալու մարտի 25-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Սա նաեւ լինելու է հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկու հրաժեշտի հանդիպումը: Վերջինս ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2015 թվականին: Այժմ նա աշխատում է Մոսկվայի «Դինամոյում» որպես դարպասապահների մարզիչ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular